*
Այս անխիղճ դարո՜ւմ ո՞ւմ շո՜ւնն է խիղճը,
երբ իրա՜ր են խառնվել
Սո՜ւտը ու ճի՜շտը,
երբ սայթաքո՜ւմ են ու ընկնո՜ւմ են ցած
նույնի՛սկ նստա՜ծ կամ պառկած
ժամանակ,
երբ հոգին ստրո՛ւկ է՝ ենթակա փողին
մարմինը դառնում է հոգուն թշնամի,
…Ո՞ւմ շունն էլ լինի
խի՜ղճը ի՞նչ անի:
ճշտի հետ դժվար է
խիղճն ընկերանում,
ստի հետ երբե՜ք չի՛ բարեկամանում,
դուրս է գալիս, որ շա՜ն նման անտեր
խիղճը թափառո՜ւմ է
անտո՜ւն,
անհասցե ՜,
ի՜նչ է թե մե՜կը հանկարծ պատահի՜
զգո՜ւյշ վերցնի իրեն
ու իր տո՜ւն տանի,
մաքրի՜, փայփայի՜,
մի լույս տեղ դնի՜
ասի.
- Դու ի՛մն ես, կորցրե՜լ էի, գտա՛ նորովի:
Մեկն ասո՜ղ լինի
թե կորցրե՜լ էիր,
ինչպե՞ս ես ապրել, մի կե՞րպ, առանց խի՞ղճ,
այդպե՛ս էլ ապրի՜ -
Կորցրած խի՜ղճը էլ կյանք չի՛ առնի:
*
Ահավոր դարի մեղավոր հոգու
մո՜ւթ փողոցներում
շնահավաք է՝
խի՜ղճ են հավաքում…