Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Չե՜մ հիշում, ո՞վ էր, որ ասաց...

09:00, çarşamba, 24 temmuz, 2019
Չե՜մ հիշում, ո՞վ էր, որ ասաց...
     *
     Չե՜մ հիշում, ո՞վ էր, որ ասաց,
     «Ես իմ սիրտը քեզ եմ տալիս,
     Այն չդնես դու մի կողմ…»
     … Նայեցի դատա՜րկ ձեռքերիս՝
     Հեռացա դատարկ ձեռքերով…
     *
     Չե՜մ հիշում, ո՞վ էր, որ ասաց,
     «Ով սիրո՜ւն, սիրո՜ւն, ինչո՞ւ մոտեցար…»
     … Նայեցի շուրջս՝ դատարկ մի տարածք
     Դատարկից սիրտս կծկվեց, փոքրացավ:
     *
     Հեռվից լսեցի մի ձա՜յն անողոք,
     «Թե աչքերս քեզ որոնեն…
     Թե խենթ լեզուս անունդ տա»
     … Ո՛չ աչքեր տեսա որոնող,
     Ո՛չ էլ մի ժպիտ, որին հավատամ:
     *
     Չե՜մ հիշում, ո՞վ էր, որ ասաց,
     «Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…»
     … Ցուրտ էր, ու ցրտում մի էակ երևաց-
     Մենակությո՜ւնն էր՝ ինձ սեղմած գրկին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3812 | 0 | 0
Facebook