Ամենօրյա կոչեր.
«Պահանջո՛ւմ եմ Նիկոլից …»
«Պահանջո՛ւմ եմ Նիկոլին …»
«Պահանջո՛ւմ եմ Սաշիկին …»
«Պահանջո՛ւմ եմ Մանվելին …»
«Պահանջո՛ւմ եմ Սասնա Ծռերին …»
«Պահանջո՛ւմ եմ Սասնա Ծռերից…»
«Պահանջո՛ւմ եմ ԱԺ-ից …»
Ոմի՞ց ես պահանջում,
Ո՞վ է քեզ լսելու,
Ե՞րբ են քեզ լսել,
Քանի՞ անգամ են պահանջներդ բավարարվել,
Ինքնահաստատման ի՞նչ հիմար ձև է,
Միթե՞ թանկագին ժամանակդ չես ափսոսում,
Միթե՞ անպատասխան մնալդ քեզ չի վիրավորում,
Ո՞ւմ և ի՞նչ ես ուզում ապացուցել,
Պահանջում ես՝ գնա փողոց փակիր, սկսիր Ա տառից
Ամիրյան, Աճառյան…
Բաբաջանյան, Բաբայան…
Գյուրջյան, Գյուլիքեխվյան…
………
Վերջացրու Ֆրունզեի կամ Ֆիրդուսու փողոցներով
Երբ բոլորը փակես, այն ժամանակ քեզ կասեն.
- Դու ճիշտ ես, մենք՝ սխալ
Այդ ժամանակ էլ պահանջիր ինչ որ ուզում ես: