Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պոետը

08:07, çarşamba, 20 eylül, 2017
Պոետը
    
    

Հիշո՞ւմ ես ինչպես մենա՜կ թողեցիր,

Պարզված ձեռքերով, գիշերվա գրկո՜ւմ

Առանց համբույրի՜, գրկախառնումի՜,

Հեռացա՜ր՝ ինչպես

Օ՜րն է հեռանում:


    

Օ՜րն է հեռանում՝ լո՜ւյսը տանելով-

Թողնելով հույսի փոքրի՜կ մի նշույլ՝

Ինչպես մանկության սե՜րն է մահանում,

Երբ հասունանո՜ւմ ես կամ

Հասո՜ւն ձևանում…

*

Լքված լինելը տհաճ զգացում է՝

Ասես հայացքիդ մեջ հայա՜ցք է ուրիշ,

Իսկ մնացա՜ծը կրկնություն է՝

Ների՜ր ինձ, ների՜ր,

Ների՜ր սիրելիս…


    

Բանաստեղծական թվաբանությամբ

Փորձեցի հաշվել թե ո՞րն է շատը՝

«Ներե՞լը», «Սիրե՞լը» թե՞ «Լքե՜լը» կյանքում,

Ասեմ զարմանա՜ս՝ ստացվեց «Լքե՜լը» …

Աստվա՜ծ իմ,

Ի՞նչ է կատարվում…

*

Գրկումս փշրվեց տհա՜ճ մի զգացում,

Արցունքոտ մի ձե՜ռք իջավ աչքերիս,

Այս բանաստեղծական ցնորված լեզո՜ւն

Լրիվ ուրի՜շ է

Մխիթարվելիս…


    

Էլ չե՛մ գրի քեզ իմ քնքշությունից,

Նեղսրտած հոգո՜ւց, խոնավ շուրթերի՜ց,

Դո՛ւ լքեցիր ինձ, բայց ե՛ս եմ ասում.

Ների՜ր ինձ, ների՜ր,

Ների՜ր սիրելիս…


    

Ասո՜ւմ եմ նաև թե՜ ներելո՞ւ ես՝

Ների՜ր գրկումդ՝ գլուխս կրծքիդ,

Ներիր շուրթերո՜վ, աչքերո՜վ ներիր -

Հիշիր թե ի՞նչքան

Շա՜տ ես տանջել ինձ:


    

(Ի՞նչեր եմ գրում), Սերդ հերթակա՜ն

Գիտե՜մ, որ դարձյալ կլինի պոե՜տ,

Կամ էլ քո սիրուց պոե՜տ կդառնա,

Քանզի քեզ իրո՛ք,

Անե՜ղծ, իրակա՜ն,

Միայն պոե՜տն է ի զորու սիրել …

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6524 | 0 | 0
Facebook