Հաճախ եմ վիճում ինքս ինձ հետ-
Չգիտեմ որտե՞ղ եմ ճի՜շտ,
Որտեղ սխա՜լ,
Հայա՛ցքն եմ համեմատում սրտի հետ
Ու մնո՜ւմ զարմացած…
Հայացքի լեզուն ավելի պա՜րզ է,
Ընկալելի՜ է,
Առավել անկե՜ղծ,
Սրտում պահ մտած չարանենգ մա՜ղձը
Անտեսանելի՜ է
Դաժան է ու եղծ…
Հայացքը սրտից ավելի
Նո՜ւրբ է,
Ավելի համե՜ստ ու խոսուն,
Երբ սրտում տա՜ք է
կամ էլ շատ ցո՜ւրտ է -
Հայացքն է անընդհատ
Բողոքում:
Սիրտն ընդամենը կծկվո՜ւմ է,
Բացվո՜ւմ,
Ծակո՜ւմ է, ցավո՜ւմ կամ էլ
Թպրտո՜ւմ,
Իսկ այդ ամենը ձկան լռությամբ
Միա՜յն ու միայն
Հայա՛ցքն է տանում…
Չե՛մ ուզում, սեր ի՜մ
Մնաս սրտումս,
Որտեղ գերիշխում են ցա՜վն ու կսկիծը,
Ուզում եմ հավերժ մնաս
Հայացքո՜ւմս-
Հայացքս լինի ուղեկիցդ…
Ս.Ումառ-Հարությունյան
11.08.17 Երևան