Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արհամարհված պետական խորհրդանիշը

12:02, cumartesi, 09 mart, 2013
Արհամարհված պետական խորհրդանիշը

Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1 շենքի պատին ծածանվող հայոց եռագույնը այն աստիճան է ծվատված, որ հնարավոր չէ շենքի կողքով անցնել ու չնկատել: Դատելով դրոշի վիճակից, կարելի է ենթադրել, որ այն վաղուց է այդ վիճակում:

Այս շենքում են տեղակայված ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանումը, նույն նախարարության ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Տավուշի բաժանմունքը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալությունը և ՔԿԱԳ Իջևանի բաժինը: Պետությանը ծառայող ու պետությունից աշխատավարձ ստանող այս կառույցների պաշտոնյաները մի՞թե մի անգամ չտեսան, որ դրոշը փոխելու ժամանակն է:

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, պետական դրոշին ներկայացվող պահանջներից է այն, որ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Նույն օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»: Մնում է պարզել, թե ով է պատասխանատու «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար:
    
     Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:


     Աղբյուրը և լուսանկարը՝ Իրավաբան.net
    
    
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3028 | 0 | 0
Facebook