Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անկախության փողոցի ուրվականը

08:49, perşembe, 26 eylül, 2013
     Իջևանի կենտրոնական փողոցը սովետական տարիներին կոչվում էր «Ենոքի»` ի պատիվ հեղափոխական գործիչ Ենոք Մկրտումյանի: Անկախությունից հետո փողոցը վերանվանվեց «Անկախության»: Քաղաքային իշխանությունները հարկ չհամարեցին վերանվանված փողոցի համար նոր անվանը արժանի ու վայել ցուցանակներ պատրաստել: Հին ցուցանակները ներկեցին ու «Ենոքի» վրայից գրեցին «Անկախության»: Չնայած տարիներ են անցել ու երիտասարդ սերունդը չգիտի էլ, թե ով է Ենոք Մկրտումյանը, միևնույնն է, իջևանցիները այս փողոցը առաջվա նման կոչում են նախկին անունով` «Ենոքի», իսկ նոր անվանումը օգտագործվում է միայն պաշտոնական փաստաթղթերում: Ցուցանակների ներկը տարիների ընթացքում քայքայվել է ու Անկախության տակից արդեն երևում է Ենոքը: Ես սնահավատ չեմ և չեմ ուզում սա վատ նշան համարել ու ասել, թե Սովետը աստիճանաբար վերադառնում է: Բայց ցուցանակների այս վիճակը այնուամենայնիվ ինչ որ բանի մասին խոսում է:
    
     Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ.
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2220 | 0 | 0
Facebook