Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Իջևանը մեր տունն է, իջևանցիները մեր ընտանիքը»

13:44, salı, 06 mayıs, 2014
    
Այս տարվա մայիսի 1-ը Իջևանում նշանավորվեց հաճելի իրադարձությամբ: Քաղաքային զբոսայգում բացվեց մանկական խաղահրապարակ: Այն Ուկրաինայում բնակվող իջևանցի գործարարներ Անդրանիկ և Ֆրունզե Ղազարյան եղբայրների նվերն է հարազատ քաղաքին: Ղազարյան եղբայրները մշտապես աջակցում են համայնքին: Երկու տարի առաջ Իջևանի հին ժամի տեղում նրանց միջոցներով կառուցվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ղազարյան եղբայրների աջակցությամբ Իջևանում պարբերաբար իրականացվում են քաղաքի բարեկարգման աշխատանքներ:
Խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը աշխատավորների օրվա առթիվ շնորհավորեցին և Ղազարյան եղբայրներին շնորհակալություն հայտնեցին Տավուշի մարզպետ՝ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ՝ Վարդան Ղալումյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ՝ Աշոտ Փաշինյանը: Անդրանիկ Ղազարյանը նույնպես շնորհավորեց իջևանցիներին աշխատավորների օրվա առթիվ և նշեց, որ Իջևանի ամեն բակ ունենալու է այսպիսի խաղահրապարակ: «Ինձ և եղբորս շատ են հարցնում, ինչու՞ Իջևանում տուն չեք կառուցում: Այսօր ես ուզում եմ ասել, թե ինչու չենք Իջևանում տուն կառուցում: Իջևանը մեր տունն է, իսկ իջևանցիները մեր ընտանիքը» -. ասաց Անդրանիկ Ղազարյանը:
Տոնական հանդիսությունը եզրափակվեց Երևանի, Իջևանի և Հայաստանի այլ քաղաքները ներկայացնող ակրոբատների ցուցադրական ելույթներով:
Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր տոնական բարձր տրամադրություն: Ամենուր մանուկների ծիծաղ էր ու ժպտացող դեմքեր: Մի պապիկ, ով թոռնիկներին բերել էր այգի, տեսնելով երեխաների զվարթ դեմքերը ասաց. «Քանդվելուց հետո ամենաուրախ մայիսի մեկն է» (նկատի ուներ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո-Վ.Թ.)
Շնորհակալություն Ղազարյան եղբայրներին, մեր հարազատ Իջևանի հանդեպ ցուցաբերած սիրո ու հոգատարության համար: Նրանք վաղուց կարող էին մի շքեղ առանձնատուն կառուցել Իջևանում, բայց եկեղեցի ու խաղահրապարակ են կառուցում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
1992 | 0 | 0
Facebook