Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Եզդիական Խդր Նավի տոնը

20:59, perşembe, 16 şubat, 2017
Եզդիական Խդր Նավի տոնը

Եզդիները ունեն շատ հետաքրքիր ավանդույթներ, տոներ ու ծիսակատարություններ, որոնք գալիս են դարերի խորքից: Եզդիական ամենագեղեցիկ տոներից մեկին ՝ Խդր Նավիին հաճախ նույնացնում են հայկական` Սուրբ Սարգսի տոնի հետ, որոնցում, սակայն կան ավանդական տարբերություններ:
    

Խդր Նավին կամ Խդր Էյլասը (Իրաքի մեր հայրենակիցները կոչում են Խդր Լիյաս), համարվում է սիրո հովանավոր և երազանքներն իրականացնող հրեշտակ (Միլաքատ):
     Փետրվարի 13-ին հաջորդող առաջին երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին ծոմ (Ռոժի) են պահում, իսկ ուրբաթ օրը տոնվում է բուն Խդր Նավիի տոնը: Նման ձևով նշում են նաև Սիրիայի եզդիները, իսկ Իրաքում կան որոշակի տարբերություններ օրերի հետ կապված: Նշենք, որ երկուշաբթի օրը ծոմ են պահում նրանք, ովքեր այդ տարի կորուստ է ունեցել, նրանց ասում են Բերվա Ռեդվն, այսինքն ըստ ավանդույթի նրանք առաջինն են դիմավորում Խդր Նավիին:
    

Հայաստանում այս օրերին մատաղ է արվում, սակայն իրականում Խդր Նավիի տոնին մատաղ չպետք է արվի: Չորեքշաբթի օրը պատրաստվում են ավանդական ուտեստներ՝ յոթ համերից բաղկացած, որը խորհրդանշում է շաբաթվա յոթ օրերը, այսինքն յոթ հրեշտակներին, և որն ամենակարևորն է այդ ուտեստները չեն պարունակում մսային մաս: Գլխավոր ուտեստը Բեխունն (Պեխուն) է, որը թարգմանաբար նշանակում է առանց արյան (ԲԵ ԽՈՒՆ): Քանի որ այս օրը համարվում է երազանկքների իրականացման օր, այդ իսկ պատճառով չպետք է մատաղ արվի ՝ այուն թափվի, իսկ պատրաստված ուտեստները պետք է բաժանվեն չքավոր ընտանիքների միջև:
    

Հինգշաբթի օրը կոչվում է Լայլա Կադրի օր, այդ օրը եզդի չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ (Տոտկա Շոռ) են ուտում, որը ի տարբերություն հայերի պատրաստում են չամուսնացած աղջիկները: Նույն օրը առավոտյան, երեխաները գուլպաներից թելեր կապած տնից տուն էին շրջում ու քաղցրավենիք հավաքում, իսկ հետո այդ քաղցրավենիքներով լի գուլպան իջեցնում էին տան երթիկից, այս արարողությունը կոչվում է Դոլիդանգ:
    

Խդր Նավին (Նավի- սուրբ) ձիավոր է, որի գալուց առաջ եզդիներն իրենց Ստեռի (անկողնու) վրա ալյուր են դնում և, եթե ալյուրի վրա մնում է Խդր Նավիի ձիու ոտնահետքը, ապա այդ ընտանիքին հաջողություն է սպասվում:
    

Այս տոնը նշում են նաև Թալիշները, որոնք իրանական ժողովուրդ են, պարզապես նրանց մոտ տոնն այլ կերպ է մեկնաբանվում:


    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
10907 | 0 | 0
Facebook