Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Ազգային ավանդույթները իրավունքների խախտման պատճառ

17:54, pazartesi, 12 kasım, 2018
Ազգային ավանդույթները իրավունքների խախտման պատճառ

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազակերպությունն իրականացնում է «Եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի պաշտպանությունն Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակչության իրազեկության բարձրացման և ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կանադայի դեսպանատան կողմից:

Ծրագրի նպատակն է նպաստել եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի իրացմանը՝ կարևորելով կրթական արժեքներն ու ամրապնդելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի դպրոցում, նոյեմբերի 7-ին մեկնարկեց կրթության դերի բարձրացմանն ուղղված սեմինար-ծրագիրը: Գյուղը հիմնականում եզդիաբնակ է, դպրոցում սովորում է 96 աշակերտ:

Հանդիպմանը ներկա էին 20-ից ավելի ծնողներ, որոնց հետ խոսվեց ներառման, վաղ ամուսնության, բռնության տեսակների մասին: Շատ ծնողների կարծիքով վաղ ամուսնությունը լավ չէ, սակայն կան ազգային սովորույթներ, որոնց շրջանցելը չափազանց բարդ է, հատկապես այն դեպքում, երբ նմանատիպ կարևոր որոշումներն ընտանիքում կայացնում են մեծահասակները:

Խոսելով դժվարությունների և հնարավորությունների մասին՝ ուսուցիչները նշեցին, որ դժվարություններից մեկը եզդի ծնողների անտարբերությունն է իրենց երեխաների կրթության նկատմամբ, ինչի արդյունքում եզդի երեխաների առաջադիմությունը կտրուկ զիջում է հայ երեխաների առաջադիմությանը: Սակայն ամենամեծ խոչընդոտը կրթության համար շարունակում է մնալ եզդիական ավանդույթները, հատկապես խոսքը վերաբերում է աղջիկների վաղ ամուսնությանը, ինչի հետևանքով ծնողները թույլ չեն տալիս 9-րդ դասարանից հետո շարունակել կրթությունը։

Ուսուցիչների գնահատմամբ, վաղ ամուսնությունը եզդի երեխաների՝ մասնավորապես աղջիկների սրտով չէ, նրանց «ստիպում» են։ Ինչ վերաբերում է իրավունքների խախտմանը, ապա ուսուցիչները վստահեցնում են, որ բոլոր իրավախախտումները բխում են եզդիական ավանդույթներից, մասնավորապես, կրթության իրավունքի խախտումն ու ազատ ընտրության իրավունքը, ինչպես նաև ընտանիքի ներսում կա խտրականություն աղջիկ և տղա երեխաների միջև՝ ի վնաս աղջիկների:

Աշակերտները, սակայն այլ պատկերացումներ ունեն թե՛ կրթության, թե՛ ավանդույթների և թե՛ իրավունքների մասին: Նրանք բոլորն ունեն երազանքներ, որոնց հասնելու համար կրթության հանդեպ սերն ու ծնողների ուշադրությունը չի բավականացնում: Աղջիկներն ուզում են ավարտել դպրոցն ու դառնալ երգչուհիներ, պարուհիներ, դիզայներներ, լրագրողներ և այլն, և համոզված են, որ ոչ ոք չի խախտելու իրենց կրթություն ստանալու իրավունքը: Նրանք ուրախ են, որ եզդիական համայնքում կան որոշակի հաջողությունների հասած երիտասարդներ և կցանկանային նրանց հետքերով գնալ՝ ազգի անունը բարձր պահելու նկատառումով և սեփական տեղն աշխարհում գտնելու համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5722 | 0 | 0
Facebook