Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Փոքր Ափնայի Մեծ տաղանդը

00:18, perşembe, 05 nisan, 2018
Փոքր Ափնայի Մեծ տաղանդը


     Երևանից 40 կմ հեռավորության վրա է գտնվում Արագածոտնի մարզի Ափնա գյուղը՝ լեռներով շրջապատված, իսկ Արային այս գյուղից կենդանի կտավ է հիշեցնում: Ափնայի մասին կարելի է շատ խոսել, բայց այսօր պատմելու ենք փոքր Ափնայի մեծ տաղանդներից մեկի մասին, ում ապագան՝ Արայիի պես, կանգնած է վեհության ու լուսավորության մեջ:
    
     Խոսքը Հակոբ Հակոբյանի մասին է, Ափնայում նրան գիտեն որպես համեստ ու հավասարակշռված մի դպրոցական տղայի, իսկ նրա նկարչական ունակությունների մասին կամ չգիտեն, կամ առիթ չի եղել մոտիկից ծանոթանալու:
    
    

Հակոբը սկսել է նկարել չորս տարեկանից.
     «Երբ փոքր էի, չորս տարեկան, մի հաղորդում կար «Քեռի մուլտիկնիկը» մայրս այդ հաղորդման շրջանականերում օգնում էր ինձ նկարել, այդպես սեր առաջացավ դեպի նկարչությունը» , - ասում է նա:

Նկարչական փոքր քայլերը Հակոբին տանում են դեպի մեծ նպատակների իրականացում, դպրոցն ավարտելուց հետո մտադիր է ընդունվել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Այժմ նա սովորում է 11-րդ դասարանում և հաճախում է նկարչական խմբակ:
    
     «Դպրոցը մարդու ինքնահաստատաման համար մեծ նշանակություն ունի, իսկ այստեղ ստացած գիտելիքները ամբողջ կյանքում պետք են գալիս» , - ասում է Հակոբը:
    
     Սակայն մինչև կրթությունը շարունակելը, նա պետք է զորակոչվի բանակ ու ստանձնի ամենակրևոր կոչումներից մեկը՝ զինվորի կոչումը:
    
     Հակոբը գյուղը շատ է սիրում, ասում է, եթե հնարավորություն ունենա, կանի ամեն բան իր գյուղը զարգացնելու համար, որպեսզի Ափնան ոչ մի գյուղից հետ չմնա: Ամենից շատ սիրում է նկարել գայլ, առյուծ, հրեշտակներ ու աղջիկ.
     «Սիրում եմ գայլ ու առյուծ կենդանիները, ձգտում եմ առյուծի նման ինքնավստահ ու ուժեղ լինել, գայլի նման օրինապահ» , -ասում է նա:
    
     Համբերատարությունն ու դիմացինին հարգելու ունակությունը Հակոբն իր ամենամեծ արժանիքներն է համարում.
     «Ինձ համար ոսկե կանոն կա՝ ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ԿՈՒԶԵՍ, ՈՐ ՎԱՐՎԵՆ ՔԵԶ ՀԵՏ, ԴՈՒ ԷԼ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ՎԱՐՎԻՐ ԴԻՄԱՑԻՆԻԴ ՀԵՏ» , -ասում է նա:
    
     Լուսավոր ապագայի հույս ներշնչող այս տղան, իր մատիտը ձեռքին, սպիտակ, մաքուր թղթի վրա, դեռ պետք է նկարի երջանկություն, նկարի մնայուն արժեքներ, որոնք մի օր աշխարհին կպատմեն, որ Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվող փոքր Ափնայում, ծնվել ու ապրել է Հակոբ Հակոբյան անուն ազգանունով մի մեծ նկարիչ…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
12338 | 0 | 0
Facebook