Անդրանիկ Գևորգյանի, Մխիթար Սերոբյանի, Լիլիթ Մամուլյանի և Արփի Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է << Ես մի ծիլն եմ իմ ազգի >> բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի բուն նպատակը պատանիների, երիտասարդների համար հետաքրքիր և ինտելեկտուալ միջոցառումների, ինչպես նաև գիտական, կրթական միջոցառումների քննարկումներ և բանավեճերի կազմակերպումն է : Կազմակերպությունը տարբեր միջոցառումներ է կազմակերպում տոներին նվիրված :Այս անգամ հունիսի 15 ին Վանաձորի հրապարակում նրանք ֆլեշ մոբ էին կազմակերպել նվիրված Հայաստանի խորհրդանիշների օրվան : Մասնակիցները բարձրացրեցին Հայաստանի Հանրապետության դրոշը, երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը, այսպիսով նրանք ցանկանում էին հասարակությանը ցույց տալ խորհրդանիշների կարևորությունը : Նրանք հույս ունեն, որ շուտով այս տոնը կընդգրկվի պետական տոների շարքում: