Անժխտելի է այն փաստը, որ այսօր շատերն են հիասթափված կյանքից, ատում են կյանքում հանդիպած յուրաքանչյուր արգելք, ձախողում, վիշտ:Սակայն կան զգացմունքնեռ, անձինք, առանց որի կյանքը գունավոր չէր լինի: Այսօր տարեցներն ունեն նյութական, սոցիալական ու հոգեբանական բազմաթիվ կարիքներ, որոնք պայմանավորված են նրանց տարիքային առանձնահատկություններով :Այս առումով կրկնակի մեծանում է նրանց խոցելիության աստիճանը: Նրանց նկատմամբ հոգածությունն ու ամբողջ հասարակության ու հատկապես երիտասարդության խնդիրն է նաև: Այն ինչ պահանջում են մեծահասակները, ընդամենը ուշադրությունն է, որի կարիքը նրանք ունեն ոչ միայն տոնական օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում : Դա էին վկայում «Գէորգ և Սիրվարդ Գարամանուկ » տարեցների տան բնակիչների գոհունակ ժպիտները տեսնելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներին, իրենց հետ բերված անակնկալը : Ուսանողները միջոցառման տեսքով հանձնեցին իրենց նվերը տարեցներին, շատերը հանդես եկան իրենց կատարումներով :Տարեցները ևս մասնակից դարձան միջոցառմանը նրանք էլ ուսանողներին ուրախացրեցին իրենց երաժշտական կատարումներով : Միջոցառման կազմակերպիչ Անի Հունանյանը ասաց . « Յուրաքանչյուր ոք պիտի կարողանա ճանաչել ծնողական սիրո հարգն ու իր պարտականությունները :Կյանքի դաժան փորձությունների բովով անցած և ինչ-ինչ պատճառներով ծերանոցում հայտնված մարդիկ անհամեմատ ավելի խոցելի են, այստեղ հոգևոր սննդի, հոգևոր կյանքի պակասն առավել է : Մենք փորձում ենք ծերերին տալ այն սերն ու քնքշանքը, որից նրանց զրկել են իրենց հարազատ զավակներն ու թոռները »: Ուսանողները ծերերի խնդրանքով երաժշտական տեխնիկա:
Հեղինակ` Այծեմնիկ Ասատրյան