ԿՐԿԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 նոր ուսումնական տարվա սկիզբ: Շատերի համար այս օրը առանձնանում էր նրանով, որ նրանք առաջին անգամ էին մուտք գործելու ուսումնական կյանք, առաջին անգամ էին նստելու աշակերտական աթոռին ու առաջին անգամ էին` մի փոքր հուզված ու մի փոքր վախեցած նայելու իրենց առաջին ուսուցչուհուն: Այսօր մանկական անկեղծ ժպիտներ ու ուրախությունից թաց աչքեր էր իր ջերմ գրկում ընդունել Ղեվոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցը: Բարձր տրամադրություն էր տիրում բեմում :Երեխանները մեծ ոգևորություն պարգևեցին հավաքվածներին իրենց երգով և բանաստեղծություններով:Հնչեցրեցին առաջին զանգը, որի ղողանջը իրենց հետ կլինի տարիներ շարունակ: Սիրելի դպրոցականներ, ուսանողներ և սիրելի առաջին դասարանցիններ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում եմ ձեզ կանաչ ճանապարհ և նորանոր հաջողություններ :Թող ձեր կյանքում երբեք արցունքներ չտեսնեք իսկ եթե տեսնեք թող դրանք լինեն միմիայն երջանկության: