Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում ուսանողի միջազգային օրվա նախօրեին ամփոփվել են «լավագույն կուրս» և «լավագույն ուսանող » ավանդական դարձած մրցույթի արդյունքները :Ըստ կրթության և գիտության նոր կանոնակարգի լավագույն ուսանող մրցանակաբաշխությունը անց է կացվում 2 փուլով `ներբուհական և հանրապետական 4 ոլորտներով :Միջոցառումը բացեց ՎՊՄԻ երգչախումբը ուսանողների միջազգային հիմնով : Բոլոր ֆակուլտետները ունեին իրենց առաջադրված թեկնածուներին :Ներկայացվեց փոքրիկ տեսանյութեր ՎՊՄԻ լավագույն կուրսերի մասին : Բանասիրական ֆակուլտետից տարվա լավագույն կուրս է ճանաչվել `լրագրություն 4 կուրսը, պատմաաշխարհագրական ֆակուլտետից `աշխարհագրություն 4 կուրսը, կենսաբանաքիմիական ֆակուլտետից ` քիմիա 4 կուրսը, ֆիզմատ ֆակուլտետից ` մաթեմատիկա 4 կուրսը մանկավարժության ֆակուլտետից տարվա լավագույն կուրսի մրցանակին արժանացավ սոց մանկավարժություն 4 կուրսը : Հաղտողները արժանացան դիպլոմների, իսկ մյուս ուսանողները հավաստագրերի : Մշակույթի կենտրոնի միջոցառումներին ակտիվ մասնակցելու, ներբուհական և համաքաղաքային միջոցառումներ կազմակերպելու համար Արթուր Տիրացույանը արժանացավ հատուկ դիպլոմի և ռեկտորի կողմից դրամական պարգևի : Ուսանողներից շատերը կմասնակցեն «լավագույն ուսանող » հանրապետական փուլին :
Հեղինակ ` Այծեմնիկ Ասատրյան