Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՐԹՈՒՐ ՏԻՐԱՑՈՒՅԱՆ

00:43, çarşamba, 12 eylül, 2012
ԱՐԹՈՒՐ ՏԻՐԱՑՈՒՅԱՆ

Քո պայծառ դեմքի ամեն մոլեկուլ գարուն է թվում,

Թվում է, թե ձմռան ամառում արևի ջերմից այրվում եմ կրկին,
     Այրվում ու մրսում `դողալով քո պաղ դեմքի խաշոցից,
     Դողում ու խնդում, գարուն հիշեցնող,
     Զույգ արևների մելամաղձ ու խենթ բաբախի վրա,
     Խնդում ու հիշում ամեն մի նոտան`
     Քո բամբ կոպերից հնչող մեղեդու
     Ու վայելում եմ, մեղեդիներիդ զնգացող ձայնի,
     Վավերագրական ֆիլմը ներկայի,
     Ու ակամայից հիշում եմ նորից,
     Ապագա դարձած

Որը չգտավ իր զույգ նոտային անցյալի նոտան,

-Ողջույն Արթուր նախ մի փոքր պատմիր քո մասին:

-Ողջույն :Ես ծվել եմ 1991 թ.ին Վանաձորում:Ավարտել եմ ՎՊՄԻ –ին կից գործող վարժարանը, որը ավարտելուց հետո ընդունվել եմ ՎՊՄԻ –ի մանկավարժություն և հոգեբանություն բաժինը :Առաջին կուրսում դարձել եմ ուսանողական խորհրդի նախագահը և առաջինն եմ եղել, որ ուսանողական խորհրդի հետ համագործակցել եմ մշակույթի կենտրոնի հետ: Ներկայումս մշակույթի կենտրոնին կից գործող թատերական խմբի ղեկավարն եմ, բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ եմ, ինչպես նաև 3 ներկայացման հեղինակն ու ռեժիսորը:

-Արդեն 3 ներկայացման հեղինակ ես, կասես թե, որտեղ են ցուցադրվել քո ներկայացումները:

-ներկայացումներիցս ցուցադրվել են հիմնականում Վանաձորում, ունեմ ներկայացում, որը Բաթումիում ներկայացնելով արժանացել ենք մրցանակի:

-Չես պատրաստվում նոր ներկայացումով հանդես գալ

- Իհարկե պատրաստվում ենք հոկտեմբերին ներկայացնել նոր ֆուրորային ներկայացում, այդպիսի ներկայացման երեևի ոչ ոք չի սպասում:

-Մի փոքր կպատմես նոր ներկայացմանդ մասին:

-Չակերտները շատ չեմ բացի միայն կասեմ, որ ներկայացումը հոգեբուժարանում հայտնված տղայի մասին է, Մենք պետք է պարզենք թե նա ինչու է հայտնվել հոգեբուժարանում:

-Իսկ ովքեր են քեզ օգնելու միջոցառմանը:

- Ինչպես նախորդ ներկայացումներիս այս անգամ ևս ինձ օգնելու են մշակույթի կենտրոնի անդամները Գայանե Հովհաննիսյանի գլխավորությամբ:Իսկ ֆիննանսավորմանը կօգնի ՎՊՄԻ –ը:

-Դու նաև բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ ես, մինչև հիմա ստեղծագործում ես:

- Այո, չեմ դադարել ստեղծագործել, հիմա պատրաստվում եմ նոր ոճով չափածո բանաստեղծություններ ներկայացնել, որից սիրով 2 ձեզ կնվիրեմ:

-Ապագայում ինչ պլաններ ունես :

- Առաջին հերթին ցանկանում եմ ընդունվել մագիստրատուրա, որովհետև չեմ պատկերացնում ինձ առանց իմ ինստիտուտի:Մարիամ գալոյանի հետ պատրաստվում ենք նաև հիմնադրել «New Fly»ակումբը, որը հովանավորվելու է քաղաքապետի և մարզպետի կողմից:

-Իսկ ինչ է պետք քեզ երջանիկ լինելու համար :

-Լավ ընկերներ, մեծ քաղաք և գրիչ, որ կարողանամ գրել իմ ճակատի գիրը:


    

Երբ արևի վերջին շողերը դիպչեն իմ մաքառած դեմքին,
     Երբ պաշտպանն այն, որ հսկում է աստղերի փայլի չսասանումը,
     Հայացքը սևեռի դեպ ինձ և գգվանքով ժպտա,
     Երբ քո ջուրը, որը սնում է արմատները քարերի,
     Հանկարծ սկսի սնել և ինձ,
     Երբ իմ քամին սկսի փոթորկել քո աչքերի օվկիանոսում`
     Տարածելով փոշու կլանվող հատիկներ
     Քո հանդարտ ապրող մարմնի վրա,
     Այդ ժամ գուցե և ասեմ մնում եմ, այո, մնում եմ.
     Մնում եմ այստեղ, որ դու ժպտաս,
     (Եթե իհարկե կժպտաս դու ինձ),
     Մնում եմ այստեղ, որ թևածեն ելևէջներն իմ,
     Որ պատռվեն իմ գամերը շիկացած,
     Որոնց մեկ բառով բողոք են ասում,
     Մնում եմ այստեղ, որ վայելեմ քո ներկայության աններկա գոյությունը,
     Որը դեռ ստիպում է մտածել միայն քո գոյի մասին…
     Դե ժպտա, ժպտա աշխարհին,
     Քանի դեռ վառվում են շողերն արեգի,
     Քանի դեռ վառվում են թրերն ալացած`
     Հրաշք աշխարհի ծուղակված խորքում…
     Եվ ի’նչ…
     Եվ ես կրկին զգում եմ քո ներկայության աններկա գոյը…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
6485 | 0 | 0
Facebook