Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրանտ Դինքը եղել է և միշտ էլ կմնա հայ ժողովրդի սրտերում

22:21, cumartesi, 19 оcak, 2013
Հրանտ Դինքը եղել է և միշտ էլ կմնա հայ ժողովրդի սրտերում
    
    

Հրանտ Դինք՝ նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի ՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականներից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով :2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի»խմբագրատան առջև -ետևից գլխին արձակված 3 հրազենային կրակոցներից Դինքը սպանվեց:Չնայած այն հանգամանքին, որ մարդասպան ՝ 17-ամյա Օգյուն Սամաստին ձեռբակալվեց, այնուամենայնիվ սպանությունը ցնցեց ամբողջ աշխարհին : Չնայած սպանությունից անցել է 6 տարի, սակայն հայ ժողովուրդը շարունակում է իրենց սրտերում վառ պահել Դինքի հիշատակը : Վանաձորի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվել էր հոգեհանգստի արարողություն :Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի ուսանողները և աշակերտները : Ինչպես նշեց ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանը ՝ երթը ուսանողների համար կրում է ուսուցողական բնույթ :

Թե իրենց երթով ինչ են կոչ անում ՝ՎՊՄԻ ուսանող Արթուր Տիրացույանն ասաց.

-ՎՊՄԻ միշտ կանգնած է արդարության կողմը :Կոչ եմ անում հայ ազգին, որ չհիշեն միայն մահացած լեգենդներին, այլ նաև կենդանի արժանավոր մարդկանց էլ հիշենք, ոչ թե ինչպես ասում է բանաստեղծ Պարույր Սևակը «գնա մեռի արի սիրեմ», այլ սիրենք ըստ արժանվույն, գնահատենք հայ մեծերի կատարած գործը իրենց կենդանության օրոք :Մենք միշտ կաղոթենք մեր ազգի միլիոնավոր զոհերի համար, այդ թվում նաև մեր ազգի նշանավոր զավակներից Հրանտ Դինքի համար:

Դինքը եղել է և միշտ կմնա մեր սրտերում որպես ականավոր լրագրող, ով իր համարձակ հոդվածները ներկայացնելով չվախեցավ ներկայանալ աշխարհին:

Հեղինակ ՝ Այծեմնիկ Ասատրյան
     լուսանկարների հեղ. Մարիամ Գալոյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5337 | 0 | 0
Facebook