Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Զարթնեք:

14:50, pazar, 20 mayıs, 2012
Զարթնեք:
     Եթե այս երկրում դեռ մտածող մարդիկ կան, իսկ մտածող պետք է լինեն նաև երկրի իշխանությունները, խորհուրդ կտայի, եթե իրոք այս երկրի լավն եք ուզում, ինչպես սիրում եք հայտարարել միտինգների ու հանրահավաքների ժամանակ, մի օր շրջայց կատարել Երևանի դպրոցներով ու տեսեք թե ինչ այլանդակություն է տիրում դպրոցներում: Հիշեք ձեզ 7, 8, 9, 10-րդ դասարաններում ու նայեք հիմա, տեսեք թե ում եք վստահում ձեր ծերությունը: Գնացեք ու տեսեք, թե ինչ այլասերված սերունդ է գալիս: Գնացեք ու կտեսնեք իրար հետ հայհոյանքներով խոսող աղջիկներ, կտեսնեք իրենց այլանդակ հագ ու կապը, որ հագած չհագած մի հաշիվ է, կտեսնեք իրենց վերաբերմունքն ուսուցչի նկատամբ, կտեսենք ՊՈՌՆՈ, անգամ բառի ուղիղ իմաստով, իսկ երեկոյան խորհուրդ կտայի այդ երեխաների ծնողներին ու իշխանության պատկառ մարմիններին գնալ երևանյան PUB կոչվածներ ու տեսնել թե ինչով են զբաղված նույն 9, 10, 11, 12-րդ դասարանի աշակերտներն ու աշակերտուհիները: Չզարմանաք, որ չգտնեք մի աղջիկ ում մատների արանքում սիգարետ չտեսնեք, չզարմանաք, եթե տեսնեք այլոց ներկայությամբ իրենց սեռական ցանկություններին ազատություն տված անչափահասների, չզարմանաք....Ու այդ խմող, ծխող, ազատության սխալ գիտակցումով մեծացող աղջիկներն ու տղաները վաղվա ձեր ապագան են, ձեր թոռների ծնողներն են, իսկ եթե ծնողներն այդպիսին են, ապա պատկերացրեք ինչպիսին կլինեն երեխաները: Չեմ կարծում թե այդպիսի վատ ծերություն եք ուզում, երբ ուղղակի կմնաք բախտի քմահաճույքին: Մտածեք: Հասկացանք գնում ենք դեպի եվրոպական արժեքներ, բայց այն այլանդակությունները, որոնց կարելի է ամեն քայլափոխի ականատես լինել, եվրոպական արժեքների հետ որևէ կապ չունեն, այլ սխալ դաստիարակության ու ազատության սխալ ընկալման արդյունք են:
     Ստորև ներկայացվող լուսանկարներն ուղղակի օրինակներ են` վերցված համացանցից, որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը: Նույնը կարելի է գտնել հայկական իրականությունում: Ուղղակի մեկ օր հատկացրեք ու շրջեք ակումբներով ու PUB-երով, հատկապես գիշերային ժամերին:
Տեղեկացնում եմ, որ լուսանկարն ուղղակի օրինակ է` վերցված համացանցից, իրավիճակն ավելի պատկերավոր նկարագրելու ու տեսանելի դարձնելու համար:

Մի խաբվեք, որ ձեր երեխաները տանից համեստ ու գեղեցիկ հագուստով են դուրս գալիս....
Մի խաբվեք, որ ձեր երեխաները տանից համեստ ու գեղեցիկ հագուստով են դուրս գալիս....
Կարծում եմ կարիք չկա մեկանաբանելու
Կարծում եմ կարիք չկա մեկանաբանելու
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5089 | 7 | 0
Facebook