Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ուր քաղաքն է կանչում

12:38, salı, 29 temmuz, 2014

Ամպերն էլ այսօր քո կողմից չեն: Ես փակ աչքերով էլ եմ կարողանում տեսնել ինքնաթիռի հետագիծը: Այն իր հետևից տանում է քեզ նման մենավորներին:
     Սուր են նրանց խոսքերը, բութ են հայացքները, իսկ ես թափառական եմ: Սուտ են շնչում փողոցները, սեր են արտաշնչում փողոցների փոշիները, իսկ ես շնչակտուր եմ:
     Մեկ-մեկ հետ նայելով վազում են չշտապողները, արձանացած են տների կտուրները, ժպտում են, իսկ ես քար եմ:
     Փնթի են նրա աչքերը, լարված են նրա մերժումները, իսկ իմ մտքերը աղոտ են:
     Ցավալի է, որ ամառը արտասվում է և քար է նետում քո շահախնդիր մտքերին: Ցուցամոլ են բոլոր պատուհանները, որոնք իրենց ներսում թաքուն պահում են աղմուկ, ապտակ, լաց, դռան ճռռոց և մի խենթ աչքեր, որոնք ելք են փնտրում:
     Սպասմանն եմ սպասում, որը հարբած իմ գեղեցկությունից կուրացել է: Ես թռչունի մի փետուրն եմ, որը չսպասեց քո հեռավոր ձայնին, այլ իրեն նվիրեց անձրևով լցված ջրափոսին և մեքենայի անիվների հետ սլացավ դեպի ծիածանը: Իսկ ծիածանը գնում է այնտեղ, ուր քաղաքն է կանչում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
3283 | 0 | 0
Facebook