Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նրան

17:43, cumartesi, 23 kasım, 2013

Միայն նրա քար հոգին կարող է առանց աչքերի մեջ նայելու հասկանալ, որ ճանապարհն ազատ է, ուղղակի նա այլևս չի ցանկանում հետ դառնալ: Միգուցե և ինչ-որ մեկը չի թողնում: Պահել է ատամներով, բայց չի էլ խոստանում նրա հետ լինել:
     Նրա անտարբերությունը սովորական է դարձել: Աչքերն անծանոթ են, բայց ժպիտն յուրահատուկ է: Նման է մեկ ուրիշի ժպիտին, բայց կրկին հարազատ է:
     Նրա ձայնը հեռվից էլ ճանաչում է: Գիտի, որ անընդհատ լսում է նույն տողերը, արտահայտությունները, բայց արդեն արհամարհանքով կամ ուղղակի չուզենալով:
     Շագանակագույն աչքեր ուներ: Հիշում եմ: Այդքան էլ արտառոց չէին, բայց համենայն դեպս ունեին իրենց խորհրդավորությունը: Ատամները հավասար չէին, բայց նման էին իր մտածելակերպին: Մազերը միշտ չէ, որ հարդարված էին: Երբեմն խառն էին ահավոր, երբեմն էլ սանրված էին կոկիկ: Հագուստը միշտ արդուկավծ էր, մաքուր, բայց անկարգություններ էլ էին պատահում: Լավ հիշում եմ ձայնը: Երբեք չեմ խառնի ուրիշի ձայնին: Մինչև հիմա հիշում եմ, որ ձմեռը մեր տան պատուհանի տակ ամառվա էր վերածվում: Գիշերները մեր հարևանների համար հետաքրքրական էր:
     Ամանորի մասին զրույցները սրտիս աշխատանքն ավելի էին արագացնում: Դռան ամեն թակոցը սպասում էր արթնացնում հոգումս:
     Ես հիմա էլ եմ սիորւմ ձմեռը . երևի ավելի շատ, քան առաջ: Էլի սիորւմ եմ հյուրեր ընդունել, բայց Ամանորը դարձել է սովորական: Նվերների չեմ սպասում, հրաշքների չեմ հավատում, երազանքներ այլևս չունեմ, փափուկ խաղալիքներ էլ չեմ հավաքում, սիրային ֆիլմեր չեմ դիտում: Այո', փոխվել եմ: Քնելուց առաջ չեմ արտասվում, բայց էլի երազում եմ: Չնայած որ երազանքներ չունեմ:
     Երբ պատկերացնում եմ, որ ես ունեմ ընդամենը մեկ վայրկյան հետ դառնալու համար, ուղղակի ժպտում եմ: Հե՞տ դառնալ: Ո'չ: Մեծ-մեծ կամ փոքր-փոքր քայլերով գնում եմ առաջ: Հաշվում եմ բոլոր սխալներս, բայց դեռ չեմ վերջացրել: Ու չեմ էլ վերջացնի: Վերցնում եմ մի քանի թուղթ, երեք հատ գրիչ և գրում եմ նամակ «Նրան»: Նամակս ուղարկում եմ ամպերին հետ «Նրան» հասկանալով, որ նա այդպես էլ չի կարդա դրանք:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3970 | 0 | 0
Facebook