Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բնութագիր

17:18, cumartesi, 23 kasım, 2013

Բարի գիշեր: Քնիր, խնդրում եմ: Ամուր գրկիր բարձդ և արցունքներդ ծածկիր դրանով: Պատմիր քո անիրական ցանկությունները սենյակիդ պատերին: Նրանք լուռ կլսեն քո բոլոր պատմությունները և ոչինչ չեն ասի: Բայց կրկին կներեն:
     Աչքերդ էլ չեն հետևում հին ստվերներին: Դու առաջվա հայացքները չես փնտրում ամբոխի մեջ: Միայնակ մնալուց հայելու առաջ էլ չես արտասվում: Դու հասկացել ես, որ առաջվա իրականությունը հիմա միայն ցնորք է:
     Երբեմն ցանկանում ես հորինել մի վերջաբան, որը կփրկի քեզ: Որը կտա քեզ ու քո մոլորված հոգուն անդորրություն: Բայց արդեն ուշացել ես:
     Դու միշտ ուշանում ես: Որևէ քայլ անելուց առաջ չես մտածում: Արդեն շատ ուշ է: Կրկին հիմարություն ես արել: Բայց այդ քո հիմարությամբ մեկի սրտում ապրելու ցանկություն է ծլել, ու քեզ մնում է այն ջրել, որ չթոշնի:
     Դու տարօրինակ արարած ես, որը չգիտի այս կյանքից ինչ է ուզում: Մոլորված մի մարդ, որի համար անծանոթ են մարդկային ջերմությունը, սերը:
     Վախի մթնոլորտում ապրելը դարձել է քեզ համար սովորական: Դու չես ուզում հասկանալ, որ տետրիդ հետևում գրված ամեն մի խզբզանքը ցույց է տալիս քո անորրշ վիճակը: Դու ընկել ես հենց քո գո գործած սարդոստայնի մեջ և հազիվ թե այնտեղից դուրս գաս: Մտածում ես, որ քո պատկերացրած պատմությունը վերջաբան չի ունենա, բայց սրտիդ մի անկյունում պահում ես այն ժամանակները, երբ իսկապես երջանիկ ասվածը հենց քեզ էր վերաբերում: Թեկուզ ուրիշները քեզ չեն հասկանում, բայց դու այդ ուրիշներից թաքուն կրկին երազում ես ցուրտ ձմռան, ջերմ ու մտերմիկ ամռան և արդեն բաժանում խորհրդանշող գարնան մասին: Իսկ աշունը իր գալստով քեզ հիշեցնում է, որ նոր կյանքի սկիզբ է:
     Դու միգուցե երբեք էլ չմեծանաս: Չփոխվես: Մնաս նույն շփոթված, անհանգիստ ու երազկոտ աղջիկը: Քայլես քեզ հարազատ փողոցներով, նայես «քո» տան պատուհաններին ու ամեն անգամ հանդիպես շատ հարազատ անծանոթին, բայց այս անգամ ջերմ բարևես և, ինչու չէ, հարցնես նրա որպիսությունը: Նա կժպտա միայն իրեն հատուկ ժպիով և փոխադարձաբար կհետաքրքրվի քեզանով: Զրույցը կտևի մի քանի րոպե, հետո դուք կբաժանվենք, բայց ոչ այն հույսով, որ էլի եք հանդիպելու:
     Ժամանակ կանցնի։ Դու կբացես քո հուշատետրը: Կլրացնես վերջի էջը և կնետես պատուհանից դուրս: Ասֆալտը թաց կլինի: Ջուրն իր մեջ կծծի քո հիշողությունները, իսկ դու կնայես քեզ հայելու մեջ և կժպտաս: Դու արդեն մեծացել ես:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6042 | 0 | 0
Facebook