Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իմ գիշերվա երազանք

00:06, cumartesi, 19 ekim, 2013

Չգիտեմ: Կամ գիտեմ, բայց չեմ ուզում իմանալ: Երբեմն շատ սառը, բայց երբեմն էլ այնքան տաք և կանչող: Երբեմն առաջվա նման հարազատ, երբեմն էլ այսօրվա նման օտար: Ես իսկապես արդեն հրաժարվել եմ այն մտքից, որ երբևէ կարող եմ այդպես մոլորվել: Հիմա ես երջանիկ եմ, բայց շատ լավ գիտեմ, որ իմ անթերի երջանկությունը միայն իմ երազանքներում է: Ես միշտ երազում եմ անհասանելիի մասին: Միգուցե ցանկանում եմ հասնել նպատակիս դժվար ճանապարհով:
     Ես հիմա վախենում եմ ոչնչից և ամեն ինչից: Վախենում եմ կորցնել այն, ինչը նույնիսկ իմն էլ չէ: Բայց ես իմ գունավոր երազներում սեփականաշնորհել եմ այն: Ես նրան փոխել եմ, և դարձրել եմ ինձ երջանկացնող:
     Երբեմն նայում եմ ինձ հայելու մեջ և ծիծաղում ինքս ինձ վրա: Հետո մի քանի քայլ եմ անում սենյակումս, և ծիծաղս փոխվում է արցունքների: Ես չեմ արտասվում, որովհետև անկարող եմ, այլ, որ արդեն չեմ ցանկանում առաջվանից ոչինչ: Ես հիմա խելագարի նման խենթ հայացք ունեմ, ես կրկին ապրել եմ ուզում, իմ աչուկները առաջվա նման փայլում են: Նույնիսկ արևն է սկսել նախանձել ինձ:
     Մեկ անգամ որոշել էի սենյակս ներկեի սև և սպիտակ: Բայց հիմա որոշումս փոխել եմ: Կներկեմ երփներանգ, իսկ դռան վրա կփակցնեմ ցուցատախտակ, որտեղ գրված կլինի «Չանհանգստացնել: Աշխարհի ամենաուրախ աղջիկը քնած է»: Բոլորը կհավատան, որ ես ամենաուրախն եմ: Իսկ ես ամուր կգրկեմ արջուկս և կրկին կճախրեմ դեպի աստղազարդ երկինքը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5318 | 0 | 0
Facebook