Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Փոշոտված հրաշքս

17:32, cuma, 25 ekim, 2013

Ես քամի եմ ու անձրև, ես պետքական եմ ու անպետք, ես ուրախ եմ ու տխուր, ես ես եմ և դու:
     Եվս մեկ անգամ ես հետևում եմ հետքերին: Ես խաբում եմ քեզ, դու խաբնվում ես անընդհատ: Ես վազում եմ արագ, իսկ դու քայլում ես ձեր տան արահետով:
     Երբ թռչունները երամ-երամ կհեռանան տաք երկրներ և իրենց հետ կտանեն արևի ջերմ շողերը, ես այդ պահին չեմ սպասի սառնամանիքներին` կթողնեմ ու կգնամ:
     Ես հավատում եմ հրաշքներին, իսկ հրաշքներ գոյություն չունեն: Ես ապրում եմ ներկայով, իսկ ներկա չկա: Ես ծիծաղում եմ մանրուքների վրա, իսկ իրականում մանրուքներ գոյություն չունեն:
     Հասկացել եմ, որ ես մի բառն եմ քո ստերի: Ես մի շարժումն եմ քո հայացքի, պատճառն եմ քո ժպիտի: Ես նույնն եմ: Նույն աղջիկը, որը մինչև հիմա հավատում է Ձմեռ պապիկին, գիշերը խոսում եմ իր «Ա» ի հետ, հետո նրան գրկում ու քնում: Ես նույնն եմ, չեմ փոխվել:
     Դու կգաս ու կտեսնես, որ ես արդեն մեծացել եմ: Մեծացել եմ այնքան, որ էլի հավատում եմ հրաշք թվացող Ձմեռ պապիկին, բայց «Ա» իս մոռացած կլինեմ: Կպահեմ պահարանիս մեջ, ու ամեն անգամ փոշիները սրբելուց կբարևեմ:
     Ես փոշիները պահարանիս երբեք չեմ սրբում: Հետևություն, որ ես էլ երբեք նրան չեմ հանդիպի

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4159 | 0 | 0
Facebook