Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ...

00:21, çarşamba, 25 temmuz, 2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ...

Կրկին համոզվեցի, որ կյանքիս կոչումը մեկն է`Հայաստանի ազատագրութ-

յան նվիրյալ դառնալը:Երկար եմ մտածել, անվերջ ինքս ինձ փորձել, երբեմն

ստիպել ու համոզել, բայց հասկացել, որ միակ առաքելությունս Քո գործի համար ապրելն ու մեռնելն է, դատվելն ու դատապարտվելն է:Գիտեք, հիշում եմ Գևորգ Չաուշի պատմությունն ու մտածում.«Ի՞նքս ինչպես անեմ, քո սուրբ գործին կյանքս նվիրեմ»:

Երբեմն մոռանալով կյանքի ու ապրելու մասին, մտածում եմ միայն Քո ազա-

տության մասին, բարորության ու հզորության մասին:Ամեն գիշեր անկողին մտնելուց մտածում եմ.«Առավոտյան վեր կենալ, վերցնել առաջին անհրաժեշտության իրերս ու հեռանալ`գալ Քո գիրկը, կռվել, մեռնել ու եթե ապրել`ապա միայն Քո բարորության համար»:

Անընդհատ սպասել հարմար առիթի, փնտրել համախոհներ, գրել մտքեր, գաղափարներ`անօգու~տ, անօգու~տ…

Երբեմն մտածում եմ, որ իմ ճակատագիրն էլ ճապոնական սամուրայների նման անձնազոհությամբ Քո ազատագրության գործին նվիրվել, հանուն այդ գործի ապրել ու հանուն այդ գործի մեռնելն է:Եթե հանկարծ թշնամին `նենգ ու բանսարկու, ինձ գերի վերցնի, վերջին անգամ նռնակը գրպանիցս հանել ու սրի փոխարեն նռնակով խառակիրի լինել, որպեսզի իմ մահից հետո հնարավորինս շա~տ մարդ իմ հետևից երկնային դատաստանի առաջ բերեմ:

Մահը`այդ սառն ու սպասված մահն այնքան հարազատ է երբեմն թվում, այնքա~ն նվիրական ու անդավաճան, այնքան հարազատաբար է նայում խավարի միջից, որ թվում է, թե աշխարհում միայն նա է անդավաճան բարեկամ, ընկեր, հարազատ, սիրող…Սակայն երբեմն այնքա~ն խորթ է, այնքա~ն դավաճան, սառն ու անտարբեր, որ խորշում ես անգամ ապրելուց:

Ապրելու մասին մտածելուց, հաճախ հիասթափվում ես կյանքից, նրա բյուր բարիքներից`ապրել միապաղաղ, աննպատակ, նստել ու սպասել մի անհավանական հաջողության, չունենալով նպատակ, ապագայի համար պայաքար, մեռնելու համար ցավ ու վիշտ ու եթե պայքարել, ապա միայն հարստության, ոսկու և իշխանության համար, իսկ հետո`անփառունակ վախճան, անհայտություն դարերի անվերջության մեջ, ո´չ անուն, ո´չ հիշողություն պատմության երանելի հիշողության մեջ:Երանության զավակ լինել`պատմության էջերում հերոս ու փրկիչ հիշվելով, պատմության մեջ անջնջելի հետք թողելով…Հաճախ մտածել, խորհել`կյանքում քո դերը փնտրել, ապրելու իմաստ փնտրել, երբեմն սին հույսերով լցվել, դրանցով ապրել, պայքարել ու դրանց համար մեռնել…

Ապրել ու գիտակցել, որ ամեն-ոք մի առաքելություն ունի այս աշխարհում իրագործելու, որի արդյունքում աշխարհում կտիրի ներդաշնակությունը:Ամե-

նա ցավալին այն փաստն է, երբ գիտակցում ես այս ամենն ու սեփական անձիդ ցածրությունն հասկանալով խորշում ես պայքարի մեջ մտնելուց, քո փոքրության հանդեպ մեծ գործերի մասնակից լինելուց:Սեփական անձիդ ցած-

րությունը հաղթահարելով միայն կկարողանաս քո մեջ այդ մեծ գործերին մասնակից, դրանց կազմակերպիչ լինելու ուժ գտնել:Գիտակցել, որ միայն նվիրվելով, հայրենիքի, ժողովրդի համար ապրելով կկարողանաս դուրս շպրտել հոգուդ մեջ կուտակված մարդկային չարությունն ու դաժանությունը, միայն ինչ-որ մեկի համար ապրելով կկարողանաս ազատվել ատելության ու չարության բռնակալությունից, հոգուդ մեջ հաստատելով ներդաշնակություն ու խաղաղություն:Դարերի ու սերունդների առաջ կանգնել հպարտությամբ, կատարած գործի ազնվության ու արդարության խարիսխը պատմության մեջ խարսխելով, իմանալ սեփական կյանքի արժեքն ու կարևորությունը:Մահվան շեմին հասնելով`հպարտությամբ սեփական կյանքի փորձն ու գեղեցկությունը ավանդել զավակներին, հետնորդներին:Նրանց համար սեփական կյանքը դարձնել երանելի օրինակ`ծնվել գեղեցիկ, ապրել գեղեցիկ ու ամենակարևորը`մեռնել գեղեցիկ:Դառնալ դարերի մեջ հիշողութ-յուն, պարծանք ու վեհություն:Մոռանալ հարստանալու մոլուցքը և սեփական կյանքը դարձնել օրինակ անիմաստ հարուստների համար, ովքեր չգիտեն երջանկություն, հանգստություն, հոգու մաքրություն`իմաստնություն:Սեփա- կան աշխատանքի ու հարստության ստրուկը դառնալով, փնտրում են խաղաղություն, խաղաղություն, սակայն զուր…

*******

Վախենալ, սարսափել կյանքից, նրա տված դժվարություններից, եկող գնացող տկարություններից:Անվերջ խուսափել, թաքնվել բաղձալի ինքնաճանաչումից, ինքդ քեզանից ու բոլորից:Վտանգի հոտն առնելով փախչել, անհայտության մեջ թաքնվել, կորչել:Հետո միայն հասկանալ, ափսոսել ու զղջալ:Կամ սեփական թուլությունն ու անզորությունը մոռանալ ու բաղձալի բարձունքներին ձգտել, երազել, պայքարել…

Սեփական անզորությունը թաքցնելով մարդկանց առաջ ուժեղ, հզոր ու անպարտ երևալ, միայն մենության մեջ`թաքուն վախենալ, ինքդ քո ուժերին չհավատալ, ինքդ քեզ կշտամբել, նախատել…Մարդկանց առաջ հզոր ու անդրդվելի ներկայանալ, գլուխը բարձր ու հպարտ պահել, միայն ներքին տագնապների ներքո կրկին միայնության ձգտել, սպասել, թե երբ կավարտվի ամենը և միայնության մեջ ինքդ քո հետ կխոսես, կկռվես, կլարվես, կպատերազմես, ինքդ քեզնից կհիասթափվես հետո ստիպված կհաշտվես:Հետո բարձրանալու մոլուցքն ուղեղդ կլափի ու կդառնաս հզորանալու, հարստանալու, փառքի գերին:Անվերջ ձգտել բարձրանալ կյանքի անհաս աստիճաններով`միշտ վերև ու վերև, մոռանալով ներքևի մասին, նահանջի ու պարտության մասին, մոռանալով այն տագնապներն ու վախերը, որ բույն էին դրել քո հոգում:Անհաս բարձրից նայելով անդեմ հատակին գլուխդ պտտվում ու մի սարսափելի նողկանք ես ապրում մարդկանց ցածրությունից, ինքդ քեզ անվայել ես համարում անգամ խոսել ներքևի աստիճանին կանգնած այն չքավորի հետ, որ մի ժամանակ առաջ անվանում էիր «ընկեր իմ անգին»:Հարստության ու բարձրության մեջ լինելով մոռանում ես քո արժեքները, քո սեփական ես-ը, դառնալով մի անծանոթ ու անդեմ էակ, ում համար միակ երջանկությունը շքեղությունն ու ճոխությունն են, հարստությունն ու բարձրությունն են:Հետո, հետո նահանջ անսպասելի, ամենաբարձրից վայր ես ընկնում դեպի անվերջանալի չքավորության հատակ:Այդ պահին ես միայն հասկանում, որ ինչքան բարձրից ես վայր ընկնում, այնքան ցավոտ է վայրեջքն ու սարսափելի, այնքան դժվար է հավատալն իրականությանը, այնքան ատելի է դառնում կյանքն իր բյուր վայելքներով:Կրկին, որպես մի չքավոր, շրջում ես փողոցներով`հին, պատառոտված հագուստներով, այժմ այլևս կողքիդ չեն վայելքներիդ բազմաթիվ ընկերները, միայնակ ես քո նեղության ու փորձության հետ, միայնակ ես քո սնանկության ու տառապանքների հետ:Այլևս չես կարող այցելել այն հին ընկերներիդ, որ միշտ`նեղության ու աղքատության, հուսալքության ու անգործության մեջ, կանգնում էին կողքիդ, քեզ օգնում, հուսադրում ու ցավերդ հասկանում էին:Ինքդ նրանց վանեցիր, հարստության ու ոսկու փայլով շլացած`նրանց արհամարեցիր, անտեսեցիր, ստորադասեցիր:Իսկ այժմ`մենություն, ցավ, կսկիծ:

Հուսահատություն`դարձյալ անվստահություն սեփական ուժերին, սակայն մի տեսակ թեթևության զգացում է քեզ համակում, կարծես մի ծանր բեռ ես ուսերիցդ գցել, կարծես մանուկ ես կրկին դարձել`մի կողմից ուրախություն, իսկ մյուս կողմից` տխրություն ու վիշտ:

Գիտակցելով, որ կյանքն անիմաստ է անցնում, քանի դեռ մենք չենք ծառայում մեր ժողովրդին, մեր ազգային տեսակին, մեր անցյալին ու մեր ներկային, որոշեցի`իմ ողջ միջոցներն ու իմ ողջ ժամանակը, իմ մտքերն ու իմ ողջ կյանքը ծառայեցնել մի նպատակի`պատմական արդարության վերականգնման, հայոց թագավորական փառքի վերահաստատման սուրբ գործին:Բայց և այնպես հասկանալի է, որ անհնար կլինի իրագործել կամ գոնե մոտ կանգնել մի նպատակի, առանց համախոհների:Իհարկե, մեր ազգը մի ծաղկով գարուն տեսավ, սակայն միայն մի ծաղկով, միայն մի մոմի լույսով հնարավոր չե ջերմությունն ու լույսը տարածել աշխարհում:Եվ ճշմարիտ-ճշմարիտ ասում եմ ձեզ, այն ժամանակ, երբ անհատի երազանքը կդառնա համազգային նպատակ ու հավատք, այն ժամ միայն այն կլինի իրագործելի, միայն այդժամ այն կօրհնվի երկնքի կողմից և կդառնա իրագործելի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4686 | 0 | 0
Facebook