Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին չի կարող հակասել եվրոպական ինտեգրմանը

16:52, cumartesi, 04 оcak, 2014

Հայաստանի միանալը «մաքսային միությանը» հանգեցրեց տարատեսակ դժգոհությունների և կոշտ արձագանքների տարբեր կողմերից: Դրանք բնական էին, քանի որ ՀՀ-ն Եվրոպական Միության ԱլԳ անդամ երկիր էր և իրականացնում էր եվրոպական ինտեգրացիոն գործընթացներ: Շատերը նշում են, որ այս երկու միություններն իրար հակասող են, շատերն էլ պնդում, որ սրանք համատեղելի են:
     Հասկանալու համար, թե սրանք որքանով են համատեղելի և որքանով հակասական, պետք է ուսումնասիրել այս 2 միությունների իրականացրած գործառույթները:

Եվրոպական ասոցացման փաստաթղթում տնտեսական գործոնից բացի նախատեսվում է նաև մարդու իրավունքների բարելավում և ազատությունների մեծացում, դատաիրավական համակարգի բարելավում, ազատ և արդար ընտրությունների անցկացում, ԶԼՄ-ների ազատության երաշխավորում, իշխանության ճյուղերի դե յուրե և դե ֆակտո հավասարակշռման իրականացում, կոռուպցիայի վերացում և այլն: Այս երկու միություններն սկզբունքորեն չեն կարող հակասել միմյանց քանի որ ՄՄ-ն իրենից ներկայացնում է ընհանուր մաքսային գոտու ստեղծում, որն անդամակցող երկրներին հնարավորություն է տալիս միմյանց միջև պարզեցված ձևով և արագացված կարգով իրականացնել ապրանքաշրջանառություն:

Եթե մի կողմ դնենք աշխարհաքաղաքական շահերը, ապա ԵՄ-ի համար ՄՄ-ի կանոնադրության մեջ հիմնական անընդունելի կետը կարող է լինել այն, որ ՄՄ անդամ երկրում ֆինանսական ներդրում և որևէ ոլորտում մրցույթ իրականացնելուց առաջ պետք է մրցույթի անդամ երկրների և կազմակերպությունների ցանկը համաձայնեցվի ՄՄ հետ, սակայն պարզ չէ, թե ինչ սկզբունքով և ընթացակարգով: Եթե միակ հակասությունն իսկապես սա է, ապա այն հեշտ շտկելի է և հնարավոր է մեկ երկրի համար բացառություն անել կամ էլ այն կարգավորել օրենսդրորեն: Այս կետը բնականաբար չի կարող օգտավետ լինել ՄՄ անդամ և ոչ մի երկրի համար, որովհետև անգամ ՌԴ դեպքում, որն ունի բավականին մեծ ենթակառուցվածքներ, գործում են մի շարք օտարերկրյա և միաջազգային տնտեսական կազմակերպություններ:

Հայաստանի միաժամանակյա ներկայացվածությունը երկու կառույցներում կարող է օգտակար լինել երկուստեք: Օգտակարությունը բացատրում եմ այն հանգամանքով, որ եթե երկու միություններն էլ իրենց անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունն իրականացնում են պարզեցված կարգով և գրեթե մաքսեր չեն իրականացնում, ապա միջնորդ երկրի միջոցով նրանք կարող են մյուս կողմից առանց մաքսի ապրանք ձեռք բերել, ինչը հակառակ պարագայում դժվար թե ստացվեր:

Մյուս գործիք կառաջարկեի
     Շարունակությունը կարդացեք այստեղ՝ http://yerevantimes.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%B4-%D5%AB%D5%B6-%D5%B9%D5%AB-%D5%AF/

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2169 | 0 | 0
Facebook