Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Արտագաղթը չի դադարի, քանի դեռ 3 պարզ ԲԱՆ չենք հասկացել

09:42, salı, 31 mayıs, 2016
Արտագաղթը չի դադարի, քանի դեռ 3 պարզ ԲԱՆ չենք հասկացել

Հազարավոր հետազոտություններ կան, որոնք փորձում են բացատրել արտագաղթի պատճառները։ Դրանցից 1–ն ասում է աշխատանք չկա, մյուսն էլ, թե անարդարություն է, մեկ ուրիշն էլ` ապագա չեն տեսնում, 1–ն էլ այս բոլորը միասին և էլի նոր բաներ…
    
     Այս հետազոտությունները գուցե որևէ բան բացահայտում են, սակայն այդպես էլ չեն կարողանում վեր հանել արտագաղթի իրական պատճառները։ Մեզ թվում է գիտենք արտագաղթի իրական պատճառները։ Որպես մասնագետ կարող եմ ասել, որ չգիտենք, եթե իմանայինք կդադարեցնեինք։
    
     Հայաստանից արտագաղթը չի դադարելու, քանի դեռ չենք հասկացել 3 պարզ ԲԱՆ։ 3 խնդիր, որոնք լուծելուց հետո ամեն ինչ տեղը կընկնի, իսկ այդ հազարավոր հետազոտությունները կարելի կլինի վառել…
     Արտագաղթը չի դադարելու, քանի դեռ.

  1. Չենք հասկացել արտագաղթի իրական պատճառները։
  2. Չենք հասկացել տնտեսությունն ինչպես է աշխատում։
  3. Չենք հասկացել համաշխարհային շուկայում փողերն ինչպես են պտտվում։


    

Ասում ենք գնում են, որովհետև աշխատանք չկա։ Իսկ ինչու՞ աշխատանք չկա…
     Աշխատանք չկա, որովհետև աշխատանք ստեղծող չունենք։
     Աշխատանք ստեղծող չունենք, որովհետև մարդկանց երևակայությունն սպասարկման ոլորտից ու ներմուծումից այն կողմ չի թռչում։ Իսկ շուկան այնքան մեծ չէ, որ բոլորը դրանով զբաղվեն և ի վերջո ամբողջ տնտեսությունը չի կարող միայն սպասարկման ու ներմուծման վրա հիմնվել։ Եթե բոլորն սպասարկող լինեն, ո՞վ է լինելու սպասարկվողը։


     Բոլորը միայն ներմուծման մասին են մտածում, ոչ ոք չի մտածում գոնե արտադրելու, էլ չեմ ասում արտահանելու մասին։

Երբ ամեն ինչ ներմուծում ենք։ Երկրի փողերը դուրս են գալիս ու մի օր դրանք վերջանում են։
     Եկեք մի քանի խոշոր կազմակերպությունների օրինակով պատկերացնենք, թե որքան գումար է դուրս գալիս մեր երկրից. «Газпром» , «CocaCola», «SNIKERS», «MARS», «Nestle», «Orbit», «Beeline», «MTS», էլ չեմ ասում, թե որքան գումարներ են դուրս գալիս ավտոմեքենաների շուկայի և այլ ոլորտների միջոցով, իսկ շարքը շարունակելը թողնում եմ Ձեզ…

Ի վերջո այդ փողերը ետ բերել է պետք։ Քանի որ մենք էլ արտադրանք չունենք, մարդկանց ենք ուղարկում` ետ բերելու։


     Հենց սա է պատճառը, որ Հայաստանից արտագաղթ կա և տնտեսության զգալի մասը տրանսֆերտների վրա է նստած։
     Գուցե կոպիտ հնչի, բայց մեր ապրանքը, մեր միակ արտադրանքն էլ մարդն է. մեր ունեցած միակ ռեսուրսը, որը սակայն, այդքան էլ տեղին ու նպատակային չենք օգտագործում։ Փոխանակ նրանց միջոցով արտադրանք տանք և դա ուղարկենք օտար երկրներ, այդ մարդկանց ենք ուղարկում` նրանց զրկելով իրենց երեխաների առաջին թոթովանքներն ու քայլերը վայելելու բերկրանքից, ինչպես նաև հայրենիքում ապրելու և ստեղծելու իրավունքից ու հպարտությունից։
    

Այն ժամանակ, երբ մեր պետությունն արտահանելու նպատակով բիզնեսներին լայն արտոնություններ կտա, իսկ բիզնեսները կսկսեն նորմալ ու որակյալ արտադրանք տալ և դա հանել երկրից դուրս ու ուրիշ երկրների փողերը կբերեն մեզ մոտ, այդ ժամանակ էլ արտագաղթը կդադարի…

Նման օրինակ կա. ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ մեծ արտահանում ունի, որի արդյունքում նրա աշխատողների թիվը կազմում է մի քանի հազար…
    
     Սրա համար շատ բան պետք չէ, պարզապես մի փոքրիկ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, որն արմատախիլ կանի մինչ այժմ ձևավորված տնտեսական կարգը և Հայաստանի տնտեսությունը նոր հիմքերի վրա կդնի։ Սա ամենևին էլ ուտոպիա չէ, քանզի սրա վառ վկայությունը Ճապոնիան է։ Պետություն, որը 2–րդ համաշխարհայինից հետո կարողացավ ընդամենը 2-3 տասնամյակում քանդված ու քայքայված տնտեսությունը վերածել աշխարհի 2–րդ տնտեսության…
    
    

Դե ինչ, հերթը մերն է…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5320 | 0 | 0
Facebook