Մի քանի տողով հասկանանք, թե ինչու մեզ մոտ «երկիրը երկիր չի» ։ Ով կամ ինչն է մեղավոր, որ «խիարը թարսա բուսնում» …) ) ) )
Մեզ մոտ շատ են ստեղծվում փոքր բիզնեսներ։ Սկզբում ամեն ինչ շատ լավ է լինում։ Ապրանքի որակը տեղն է, բիզնեսը ծաղկում է, ամիսը մի 5 աշխատող ենք ավելացնում։
Բայց գալիս է մի պահ ու բիզնեսն սկսում է հետ գնալ…) ) ) )
Դա այն պահն է.
- երբ բիզնեսմենն սկսում է բիզնեսի տեխնիկական թարմացման փոխարեն իր մեքենայի մակնիշն ու թիվը թարմացնել,
- երբ շենքում ապրելն արդեն ստատուսին չի համապատասխանում ու ինքն իր համար 3 հարկանի առանձնաշենք է կառուցում,
- երբ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման փոխարեն իր աթոռն ու աշխատասենյակի կահույքն է բարելավում,
- երբ աշխատողի որակավորումն ու իր ապրանքի ստանդարտները բարձրացնելու փոխարեն վզի շղթան է հաստանում,
- երբ բիզնեսում սխալ մենեջմենթ է իրականացվում,
- երբ որևէ բան չգիտի, բայց իրեն ամենագետի տեղ դրած, ո՛չ խորհուրդ է հարցնում, ո՛չ էլ մասնագետ է հրավիրում։
Արդյունքում մի օր տեսնում է, որ.
- իր արտադրանքը չի համապատասպանում ժամանակակից տեխնիկական պահանջներին,
- հին սարքավորումներն արդեն մաշվել են, բայց նորը գնելու փող չկա,
- աշխատողներն իր մոտից գնում են մրցակից կազմակերպություն,
- հարկայինը 1 000 000 –ների ակտեր է գրել,
- բիզնեսը պարտքի տակ է և վարի է գնում…
Այս ամենից հետո եղած չեղածը փոխում է 1 հատ Եվրոպական երկրի կամ էլ Ռուսաստանի ինքնաթիռի տոմսի հետ ու թռնում Հայաստանից։
Վերջում էլ չի մոռանում ասել. «երկիրը երկիր չի» …
Քանի որ ժամանակակից պայմաններում աշխատատեղ ստեղծողը ոչ թե պետությունն է, այլ բիզնեսմենը, ապա` «չկա բիզնեսմեն, չկա աշխատանք» ։ Սրա արդյուքնում արտագաղթում են նաև մնացածը։
Հիմա հաճախ են շփոթում` կարծելով, որ պետության ֆունկցիան աշխատատեղ ստեղծելն է, սակայն նրա ֆունկցիան ավելի շատ աշխատանքային հարաբերությունները կարգավորելն է։
Բայց, սա պետությանը չի ազատում մեղքի ի՛ր բաժնից, քանզի առաջին հերթին հենց պետությունը պիտի բացահայտեր արտագաղթի պատճառները։ Այս ամենը հասկանալով նա պիտի ժամանակակից բիզնեսմեններին խորհուրդներ տրամադրեր։ 10-ից գոնե 2–ը կընդունեին։
Մյուս կողմից էլ պիտի ապագա բիզնեսմենների մոտ ամրապնդեր առողջ ու ճիշտ բիզնեսվարման գիտելիքներ։ Սա էլ` մեդալի մյու՛ս կողմը…
Ստացվում է, որ «երկիրը երկիր է», պարզապես մենք ճիշտ չենք գործում և երկրի երկիր լինել չլինելը հենց մեզանից ու մեր գործողություններից է կախված…