Եթե այսօր ընդդիմությունն աղաղակում է, որ սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը կստանա հավերժ իշխանություն և իրենք անզոր են դրա դեմն առնել և դրա միակ միջոցն այդ փոփոխություններին դեմ քվեարկելն է, ուրեմն այդ ընդդիմության հետևից իրենց ընտանիքի անդամներից բացի ոչ ոք չպետք է գնա…
Բացատրեմ ինչու.
Ինչու՞ գնալ մի քաղաքական ուժի ետևից, որն իրեն ավելի թույլ է համարում, քան գործող իշխանությունը,
ինչու՞ իշխանությունը հանձնել ավելի թույլ ուժին, քան գործողն է, դա վտանգ է ոչ միայն երկրի ներքին, այլև արտաքին քաղաքականության համար,
ինչու՞ հետևել մի ուժի, որը թույլ է, և միևնույնն է պարտվելու է.
Եթե այդ ընդդիմությունն անզոր է անգամ մեկ ընտրություն հաղթել, ապա նա ինչպե՞ս կարող է այլ խնդիրներ լուծել կամ էլ պատերազմ հաղթել…
Սրանք ոչ թե քննադատություններ են մեր ընդդիմադիրներին, այլ լուրջ ու խորը մտածելու առիթ…
Իրականում մենք ընդդիմություն ու ընդդիմադիր մշակույթ չունենք, այլ ունենք մի բաց դաշտ, որտեղ ով հասնում մտնում է, և ունենք ժողովրդի մի զգալի ու դժգոհ հատված, որը բացի իշխանություններից ում էլ լինի ձայն կտա…
Մինչև հիմա տեղի ունեցած ընդդիմադիր գործիչները պայքարել եմ որևէ մեկի դեմ։
1996–ին Վազգեն Մանուկյանին ընտրեցին Լևոնի դեմ
1998-ին Կարեն Դեմիրճյանի ընտրվել չընտրվելու հարցն այդպեսլ էլ բաց մնաց
2003–ին Ստեփան Դեմիրճյանին ընտրում էին Քոչարյանի դեմ
2008-ին Լևոնին ընտրում էին Սերժի դեմ
2013–ին Րաֆֆիին ընտրում էին Սերժի դեմ
Մինչև հիմա կայացած ընտրություններից միայն 1991–ին էր միայն, որ Լևոնին ընտրեցին որպես Լևոն, այլ ոչ որևէ մեկի դեմ։
Դեռևս չի եղել մի ընդդիմադիր գործիչ, որ գա հստակ ծրագրով, որ գա հստակ ասելիքով, որ գա ոչ թե որպես որևէ մեկի դեմ, այլ գա որպես որևէ մեկ, որ ժողովուրդը նրան ընտրի ոչ թե որպես Սերժի դեմ, այլ ընտրի որպես Րաֆֆի կամ Լևոն…
Սրանք մտածելու լուրջ առիթներն են, որ արդեն 24 տարի ծառացած են մեր ընդդիմության առաջ, սակայն դեռևս լուծում չեն ստացել…
Երբևէ ինքներս մեզ հարցրե՞լ ենք, թե ինչու 100 դրամ, դեմ եմ կամ էլ էլ. էներգիայի դեմ պայքարները հաջողություն ունեցան… ունեցան, որովհետև պայքարը որևէ բանի համար էլ, այլ ոչ դեմ…