Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Ովքե՞ր են Հայաստանի իրական թշնամիները. ՄԱՍ 2

21:40, salı, 24 kasım, 2015
Ովքե՞ր են Հայաստանի իրական թշնամիները. ՄԱՍ 2
     Թեմայի մասին առավել հստակ պատկերացում կազմելու համար խորհուրդ է տրվում կարդալ առաջին մասը։
    
     Հիմա անցնենք երկրորդ մասին…
    
     Մտանք կապիտալիստական աշխարհ, որտեղ խաղի կանոններն ուրիշ էին, իսկ մենք դեռևս չգիտեինք գոյության կռվի տականքությունները։ Մեր նոր իշխանություններն էլ չիմանալով, թե ինչ է քաղաքականությունը, դիվանագիտությունը և պետություն կառավարելը, լսում էին արտաքին ուժերին։
     Իսկ նրանք, հատկապես քաղաքակիրթ Եվրոպան ու բարեպաշտ ԱՄՆ–ն սկսեցին մերոնց համոզել, որ մեր գործարանները վնասում են մեզ։ Մենք էլ հավատացինք. «ԱՄՆ 700 տարվա պետություն է, մի բան որ ասում է, ուրեմն գիտի» ։
    
     Մեզ համոզեցին և մեր իսկ ձեռքով փակեցինք այն գործարանները, որոնք կարող էին մրցակից լինել իրենց համար։
     Մերը փակում, իրենց մոտ էին բացում. մի՞թե իրենց համար վտանգավոր չէր։
     Եվ այսպես կամաց–կամաց երկրի տնտեսությունն սկսեց քայքայվել, բայց մենք հավատում էինք արևմուտքցիների բարի կամքին և վատն այն է, որ մինչ օրս էլ հավատում ենք։
    
     Հետո եկան ներքին տականքները, ովքեր սկսեցին սպասարկել արևմուտքի շահերը և երկիրը քանդել ներսից։ Այդ ժամանակ էլ ի հայտ եկավ ազգային օլօգարխիան, որն սկսեց կենտրոնացնել ազգային կապիտալը։
    
     Փողն այնքան մտավ մեր կենցաղ, որ սկսեցինք մարդկանց փողով չափել։ Ամեն ինչ դարձավ փողով, անգամ ընկերությունն ու ամուսնությունը, իսկ երեխան էլ սկսեց չսիրել աղքատ ծնողին։
    
     Հիմա եկել է սթափվելու պահը` հասկանալու ով ով է, հետո դա հասկացնելու կողքիններին։ Եկել է ժամանակը, որ վերանայենք մեր ունեցածը, ունենալիքն ու անելիքները։
    
     Եթե ուզում ենք ապրել մարդավարի, պետք է նախևառաջ մեր կենցաղից հանենք փողն ու ետ բերենք ազգային արժեքներն ու բարոյականությունը։
     Պետք է ձեռնամուխ լինենք ազգային արտադրություն հիմնելուն։ Օլիգարխներին պետք է համոզենք կամ ստիպենք, որ այդ կուտակած կարողությունները ներդնեն ոչ թե ներմուծման, այլ տեղական արտադրանք ստեղծելու մեջ։
     Թող էլի միայն ինքը լինի, բայց Հայաստանում արտադրվի և մարդիկ աշխատանք ունենան, գոնե նվազագույն` կարևորը սոված չեն լինի։
    
     Եկեք վերջապես յուրաքանչյուրս լցվենք պատասխանատվությամբ ու բեռը հարևանին տալու փոխարեն մեր ուսերին կրելու պատրաստակամությամբ։
    
     Մենք կարող ենք լավ ապրել, մեր երկիրն ունի այդ ներուժը, մեզանից յուրաքանչյուրն անհատականություն է ու անփոխարինելի, պարզապես պետք է ցանկանանք, ոտքի կանգնենք, կռիվ տանք ու հասնենք…
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4297 | 0 | 0
Facebook