Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրդեհ Գյումրիում երկու անչափահաս երեխաներով միայնակ մայրը հայտնվել է փողոցում

00:37, salı, 05 kasım, 2013
     Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Գյումրու Ձորի թաղի կիսախարխուլ տներից մեկում, որտեղ իր երկու անչափահաս երեխաների հետ բնակվում է միայնակ մայր Կարինե Մամաջանյանը: Կարինեի պատմելով, նոյեմբերի 3-ի ուշ երեկոյան, նկատելով կտուրից դուրս ելնող ծուխը, ահազանգել է հրշեջ ծառայություն: Հրշեջները ժամանել են, և չհայտնաբերելով հրդեհի նախանշաններ հեռացել: Սակայն գիշերվա ժամը 02: 00-ի մոտակայքում հրդեհն ուժգնացել է և բռնկվել է կացարանի ամբողջ կտուրը: Ընտանիքի մայրն իր երկու անչափահաս երեխաներին մի կերպ դուրս է հանել ամբողջովին ծխով լցված կացարանից: Հրշեջների երկու խումբ է ժամանել որոնց հաջողվել է հանգցնել հրդեհը, սակայն կացարանը դարձել է բնակության համար ոչ պիտանի: Գյումրիում հատկապես երեկոյան և գիշերային ժամերին ցուրտ եղանակ է, ու արդեն իսկ մարդիկ տեղադրել են վառարաններ: Սովորաբար քաղաքում այս ամիսներին հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվում, քանի որ հարյուրավոր ընտանիքներ դեռևս շարունակում են բնակվել փայտաշեն վագոն-տնակներում ու կիսաքարաշեն կառույցներում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2782 | 0 | 0
Facebook