Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հաղթող ճանաչվեց Գյումրու պետական համալսարանի թիմը

16:29, pazartesi, 18 kasım, 2013

Սույն թվականի նոյեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) կողմից իրականացվող ուսանողական բանավեճի հանրապետական մրցաշարը, որն անց էր կացվում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի (ԵԱՀԿ-ի) և ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ: Երևանից և ՀՀ մարզերից (Գյումրիից, Կապանից, Վանաձորից, Իջևանից, Գորիսից, Գավառից) ուսանողական թիմերը հավաքվեցին Երևան քաղաքում` եզրափակիչ բանավեճերի համար: Ուսանողները բանավիճեցին և պաշտպանեցին իրենց տեսակետներն այնպիսի կարևոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են` «ՀՀ պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար», «Պետությունը պետք է ֆինանսավորի երիտասարդական քաղաքական կուսակցություններին»:

Ուսանողական բանավեճի հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկան երկու թիմ` Գյումրու պետական համալսարանի թիմը և Երևանի հավաքական ուսանողական թիմը և բանավիճեցին «ՀՀ-ում կանայք պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն» թեմայի շուրջ:
    
     Բանավեճում հաղթող ճանաչվեց Գյումրու պետական համալսարանի թիմը:

Երևանի հավաքական թիմը զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և շքանշաններ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
763 | 0 | 0
Facebook