Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վերադարձ

18:45, salı, 08 ekim, 2013

Ինչքան ժամանակ է չէի համարձակվում քեզ գրել: Գրիչս վախենում էր, որ տողերս կմնան անպատասխան:
     Այսօր գարուն է, ամպ, անձրև: Փողոցները լռում են, մարդիկ միմյանց շշնջում են սիրո խոսքեր, քամին հետևում է նոր արթնացող գարնանը, իսկ ես փորձում եմ հաշտվել այն մտքի հետ, որ ամառն արդեն մոտ է:
     Երբ սրտիդ ամեն անկյունը սպասում է գարնան հեռանալուն, երբ միտքդ սավառնում է սարերից այն կողմ, երբ շունչդ չի հերիքում արտաշնչելու համար, դու հասկանում ես, որ գարուն է:
     Անգամ չես էլ ուզում հրաժարվել քո մտքերից: Դրանք քոնն են: Եվ երբ մի օր էլ նրանց էլ կգողանան քեզանից, դու կմնաս մենակ:
     Արի չխաբենք միմյանց: Ես քո կեսն եմ, դու' իմ: Բայց ես քո մեծ թերությունն եմ, իսկ դու իմ տիեզերքն ես: Տիեզերք, որտեղ աստղերն անհամար են, բայց պատկանում են միայն քեզ, իսկ ես վաղուց արդեն կորցրել եմ հնարավորությունս' նրանց իմը համարելու:
     Քաղաքային փողոցներ, պատեր, պատերի տակ վազվզող մրջյուններ, անցած-գնացած օրեր: Ամեն բան նույնն է, և ես էլ չեմ փոխվել:
     Երաժշտություն, որն ամեն անգամ քեզ հիշեցնում է, որ թռչունները հետ կգան, նրանք կրկին կլինեն քաղաքում, քո պատուհանի մոտ, բայց փեղկերն ամուր փակված կլինեն, և երաժշտության նոտաները կմնան վերևում' արծաթե փաթիլների մոտ:
     Հոգին ծախեց ծխախոտի ծխին, դատարկությանը, խաբեությանը, իսկ առավոտն այնքան տարօրինակ է թվում, որ դու կրկին վերցնում ես ծխախոտը և շնչում քո ստեղծած օդը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1608 | 0 | 0
Facebook