Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խոր քնի արդյունքները

18:41, salı, 08 ekim, 2013

Նույնիսկ աստղերն են սկսել հասկանալ, թե ես ինչ եմ ուզում: Իսկ ես խճճվել եմ կարծես: Ես կրկին իմ գործած սարդոստայնի մեջ եմ: Միտքս թափառում է փողոցներում, իսկ աչքերս հասկացել են, թե ում պետք է փնտրեն:
     Չմտածել կամ ընդհանրապես չփորձել հասկանալ իրականությունը: Վազել քամուն հակառակ և աչքերդ փակել, որ չտեսնես ճանապարհին հանդիպած քարերը: Այն քարերը, որ կյանքում կոչվում են խոչընդոտներ: Իսկ հեռվում աստղերը արդեն անցել են բոլոր խոչընդոտները և անհամբեր ինձ են սպասում:
     Եթե ես մի փոքր էլ մեծանամ, իսկ եթե էլ չմեծանա՞մ: Չգիտեմ: Ոչ ոք չգիտի իմ հարցերի պատասխանները: Իսկ ես իմ հարցերի պատասխանողին եմ փնտրում: Եթե մի ժամանակ ես նրան կորցրել էի, հիմա գտել եմ, բայց կրկին կորցնելու ճանապարհին եմ: Միգուցե ես ինքս եմ մեղավոր: Չգիտեմ:
     Երբ թաց փողոցները կչորանան, երբ ամառը դանդաղ քայլերով կմոտենա, ես կհասկանամ, որ անվերադարձ կորցրել եմ: Իմ երազանքները արևի ջերմ շողերի հետ կգնան, իսկ ես կմնամ այստեղ այն հույսով, որ մյուս ամռան մոտենալուն մի քայլ է մնացել:
     Փոշին ու ավազն անվերադարձ ջնջեցին հարազատ ճանապարհը, և այն գտնելը դարձավ անհնարին: Իսկ ես չեմ էլ մտածում վերադառնալ: Բայց մի՞թե այն նոր ուղին ինձ կտա այն, ինչ ես նրանից սպասում եմ: Ես կլինե՞մ անսահման երջանիկ, ես կժպտա՞մ ինձ հատուկ ժպիտով: Միգուցե ես ավելի կերջանկանամ, կսկսեմ ավելի գեղեցիկ ժպտալ: Իմ հայացքը կփոխվի դեպի ինձ այդքան անթերի թվացող լուսինը: Ես կճախրեմ այն թևերով, որոնք դու էիր ինձ նվիրել: Ես կհասնեմ երկնքին և մի փոքրիկ ամպի կտոր քեզ նվեր կբերեմ: Դու կժպտաս ինձ այդքան գերող ժպիտով, կվերցնես ամպի կտորը, կխոստանաս, որ միշտ հիշելու ես ինձ, և ես կբացեմ աչքերս: Մի դառ հոգոց կհանեմ և կհասկանամ, որ դա ընդամենը երազ էր, որ ես նորից սխալվել եմ: Կմոտենամ պատուհանին, հիասթափված հայացքով կփնտրեմ լուսնին: Չեմ գտնի: Կփակեմ աչքերս, և մտովի կփորձեմ վերադառնալ այնտեղ, որտեղից երազս ավարտվել էր: Որտեղ ինձ այդքան սպասում ես դու:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1691 | 0 | 0
Facebook