Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աշնան արև

18:31, salı, 01 ekim, 2013

Բարի եղիր նորից ժպտալ: Հիշի'ր, որ ես ապրում եմ քո ժպիտով: Քեզ տեսնելն ինձ համար դարձել է անհանրին: Ես էլ չեմ ուզում խաբել ինքս ինձ: Չեմ ուզում օտարանալ ինձ այդքան հարազատ քաղաքից: Չեմ ուզում նկատես, թե ինչպես աչքերս սկսեցին չնկատել այդքան հարազատ աշունը:
     Աշունն էլ կանցնի, ձմեռն էլ, իսկ գարունը կկանգնի հուշերիս վրա և դրանք կտրորի:
     Արևն էլ առաջվանը չէ: Էլ չի ջերմացնում, չի նկատում սխալներս: Ուղղակի մեկ հայացքով հասկացնում է, որ չտխրեմ: Իսկ ե՞ս: Ես չեմ տխրում: Ես երազում եմ ուրախության մասին, ցանկացած անհասանելիի մասին: Երազում եմ գոնե մեկ անգամ համբուրել լուսնի շուրթերը:
     Ամառն արագ – արագ քայլերով հեռանում է իր ետևից թողնելով միայն ցուրտ ու անիմաստ օրեր: Գիշերն էլ չի մխիթարում: Այն հիմա հոգիս լցնում է ուրիշի աչքերի փայլով: Միթե դու անփոխարինելի ես: Ես գտել եմ քեզ փոխարինողին: Բայց նա ինձ չի ընդունի: Ես խելագար եմ, որին շնչել է պետք: Շնչել մաքուր օդ, երջանկություն և հեռվից հիանալ լուսնի անթերիությամբ:
     Աշնան արև, ես այսօր վերջին անգամ եմ գրում տխրության մասին: Վաղը կբացվի առավոտը, ու հին ու տխուր հիշողությունները կմնանա հետևում: Իմ և քո առջև կբացվի մի նոր հորիզոն: Մենք միասին կթռչենք դեպի կապույտ երկինք: Միասին կկառուցենք մեր երազանքների քաղաքը: Կապրենք երկուսով, և մեզ ոչ ոք չի կարող խանգարել: Երբեմն մեզ կմիանա այդքան անթերի թվացող լուսինը, և ես վերջապես կհամբուրեմ նրա շուրթերը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4925 | 0 | 0
Facebook