Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եթե նկարիչ լինեի…

18:07, pazartesi, 30 eylül, 2013

Ամեն բան գորշ է, մռայլ: Դրսում անձրև է, իսկ ես իսկապես ուրախանալ եմ ուզում: Ուզում եմ խենթանալ այնպես, կարծես էլ երբեք չեմ խենթանա: Ուզում եմ վրձինը վերցնել ու ներկել բոլորի կյանքը վառ գույներով: Թեկուզ անծանոթ լինեն, ես ուզում եմ բոլորը ինձ հետ ժպտան, ուզում եմ բարձ երաժշտություն լսվի ու ամբողջ աշխարհը հիանա իմ անծանոթ գեղեցկությամբ:
     Այո' ես նկարիչ եմ: Այսօր որոշել եմ ներկել քո կյանքը: Ուզում եմ քո կյանքի մեջ ինձանից մասնիկներ լինեն: Ուզում եմ ամեն առավ հիշես, որ ես այս քաղաքում եմ: Քեզ հետ շնչում եմ նույն օդը և փախնում նույն քամուց: Ես եկել եմ այլ մոլորակից և իմ մոլորակում արդեն նկարել եմ արև, լուսին և աստղեր: Ուզում եմ նույն այդ պակերը քեզ մոտ էլ նկարել, որ ամեն անգամ նայելուց հասկանաս, թե ինչքան շատ ես սխալվել:
     Դրսում ինձ այդքան հարազատ դարձաց փողոցի պատկերն է: Այն էլ իմ վրձնի կարիքն ունի: Փողոցս կներկեմ վարդագույնով, երկինքը վառ կարմիրով, իսկ ասՖալտին կգրեմ մեր սիրած երգի բառերը: Ախ, եթե նկարիչ լինեի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
19971 | 0 | 0
Facebook