Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բարև ես եմ

23:27, cuma, 27 eylül, 2013

Կրկին ես եմ: Չգիտեմ ինչում եմ գրում, բայց շատ էի ուզում: Էլ չդիմացա: Մի հասարակ հարց ունեմ: Ուզում եմ իմանամ ի նչպե ՞ս ես: Գիտեմ պատասխանելու ես լավ, բայց չեմ հավատում: Չեմ կարծում, որ այդքան լավ ես: Ինչպե ՞ս կարող ես լավ լինես, եթե ես էլ քեզ հետ չեմ: Որ քո տխրությունից նույնիսկ ամառն է սկսել արտասվել: Որ քո միայնությունից հոգնել է հենց ինքը միայնությունը: Որ քո հպարտությունից կոտրվել է մեկ ուրիշի զգացմունքները: Ինչպե ՞ս կարող ես ժպտալ, եթե ես ոչ ժպտում եմ, ոչ էլ` արտասվում:
     Նամակիս առաջին նախադասությունը սկսվում էր այսպես «Բարև ես եմ»: Հետո ամոթից լեզուս կապ ընկավ ու էլ ոչինչ չգրեցի: Հենց այդ նախադասությամբ էլ ավարտվեց նամակաս: Ուղարկեցի: Մտածեցի, որ չես պատասխանի: Բայց սխալվեցի: Պատասխանն այսպիսին էր «Օ իմ հին բարեկամ դո ՞ւ ես»: Հին բարեկա ՞մ: Մի ՞թե մենք բարեկամներ ենք եղել: Չգիտեմ: Միգուցե ես եմ սխալ հասկացել: Բայց անցյալը փորփրել հարկավոր չէ: Մեկի համար հարազատ ես, մեկի համար բարեկամ, մեկի համար էլ ոչինչ:
     Իսկ հիմա բարև եմ ուզում ասել քեզ` իմ ներկայիս բարեկամ: Ավելորդ եմ համարում հարցնել, թե ինչպես ես: Լավ ես, գիտեմ: Դու էլ ես ժպտում, ես էլ: Եվ արդեն քո տխրությունից չի արտասվում ամառը: Դու ուրախ ես:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3650 | 0 | 0
Facebook