Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի՞թե խելագարվել եմ

23:05, cuma, 27 eylül, 2013

Տանը ոչ-ոք չկա: Դատարկություն: Միայն ես եմ ու իմ պատկերացրած մարդիկ: Սենյակի անկյունում հեռախոսս է: Կրկին լուռ է: Ոչ ոք ինձ չի հիշում: Չէ հիշում են: Նա, ինքը, մյուսը, նրանք ու մենք: Բոլորովս նստած ճաշում ենք: Ուտում ենք մեր ամենօրյա փլավը: Հեռուստացույցը աննպատակ բարբաջում է: «Պուլտը» նույնպես հիասթափվել է հեռուստացույցի բարբաջանքներից:
     Այնքան ձանձրալի է: Մեր հարևաններն էլ գնացին արտասահման: Էլ չեմ կարողանում ոչ ոքի վատ խոսքեր ասել: Մեր գլխին ջուր լցնող չկա: Էլ չեմ արտասվում անկարողությունից ու մայրիկին մեղադրում նրանում, որ ես այդքան անպիտան եմ ծնվել:
     Դրսում ամեն ինչ ուրիշ է: Բոլորը շատ ջերմ են: Դրսում ինձ սպասում են: Սպասում են նաև փոշոտ փողոցները: Բայց միևնույն է փոշին էլ է հարազատ: Մութն արդեն ընկնում է: Կրկին տանն եմ: Բայ հիմա արդեն հեռախոսս զանգում է մինչ ուշ երեկո: Իսկ ես քնած եմ:
     Մի՞թե խելագարվել եմ: Հեռախոսս անընդհատ զանգում է: Համարը շատ ծանոթ է: Առավոտ: Նորից հեռախոսս զանգում է ծանոթ, բայց միևնույն ժամանակ անծանոթ համարից: Իսկ ես քնում եմ: Հաստատ խելագրվել եմ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3500 | 1 | 0
Facebook