Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոգնած նոտաներ

22:48, salı, 24 eylül, 2013

Ատում են այն զանգերը, որոնք պատասխան չունեն: Անընդհատ մատներդ հավաքում են նույն թվերը, բայց ապարդյուն: Երաժշտության մեղմ ելևէջները մեկ վայրկյանով քեզ տանում են անվերջություն: Ուղղակի միտքդ անվերջ հեռախոսն է: Կրկին նույն թվերը: Բայց պատասխանողն անհետացել է: Միգուցե մոռացել է, որ իրեն սպասող կա: Սպասումներիս միացել են անձրևի կաթիլների ձայնը, ամպերի որոտը, մայրիկիս պատրաստած սպասի անուշ բույրը:
     Ոտքերս սառել են, ամբողջ մարմինս դողում է: Զայրացած հայացքս դեպի հեռախոսն է: Այդպես էլ չզանգեց: Փորձում եմ ինքս ինձ հավատացնել, որ սա միայն այսօր է: Բայց…
     Մոտավորապես ժամը 7-ն էր: Ականջս լսում է ամենահարազատ ձայնը: Երեկվա, այսօրվա ու վաղվա ամենաջերմ նոտաները: Իմ և քո պատրաստած հեքիաթի հիմնը: Աչքերս արդեն փակվում են: Քնելու ժամանակն է: Հեռախոսս լուռ է: Նոտաներն էլ են լուռ քնել: Կարծես նրանք էլ հոգնեցին սպասելուց: Իսկ սպասելն արդեն անհնարին էր: Ես քնում եմ:
     Միգուցե առավոտյան արթնանամ և հեռախոսս սկսի խոսել, բայց ես էլ առաջվա պես չեմ սպասի: Նոտաներն էլ քնած կլինեն՝ հոգնած սպասումից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3418 | 0 | 0
Facebook