Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մնաս բարով

23:54, pazartesi, 23 eylül, 2013

Թարթիր աչքերդ արագ-արագ: Ամուր փակիր: Հիմա բացիր: Բարև: Դու նորից ապրում ես: Չկարծես, թե կմոռանաս, բայց կշարունակես ապրել: Նույն շենքերն են, փողոցները, մարդիկ, բայց դու փոխվել ես: Ապրում ենք նույն քաղաքում, շնչում նույն օդը, բայց այնքան օտար ենք: Ատում եմ մայիսը: Փորձում եմ մոռանալ, բայց…
     Խնդրում եմ բարևիր մեր բոլոր երազանքներին, բոլոր խոսակցություններին, վեճերին: Բարևիր անցած-գնացած օրերին: Նրանց կփոխանցես, որ ես շատ կարոտել եմ: Բարև, հարազատ դարձած, անիմաստ ու կոպիտ բարեկամ: Բարև, իմ ամեն բառը անտեսած ու ամեն խոսքս հումորի վերածած ընկեր: Վերջին անգամ եմ քեզ ասում, որ ես արդեն իսկապես մեծացել եմ: Վերջին անգամ գրում եմ քո մասին ու վերջին անգամ ասում եմ` մնաս բարով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2769 | 0 | 0
Facebook