Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինտերնետը=odnoklassniki.ru նյութի հետ կապված

19:26, pazartesi, 17 eylül, 2012
Ինտերնետը=odnoklassniki.ru նյութի հետ կապված
     Երեկ mamul.am-ի մամուլի խոսնակ նախագծում տեղադրել էի մի նյութ, կապված Իջևանում կատարված ուսումնասիրությունների ու անցկացված սեմինարի մասին: Քանի, որ ինքս եմ միայն պատասխանատու գրվածի համար, ուստի ուզում եմ կատարել որոշակի հստակեցում և նյութում տեղ գտած կոշտ դիրքորոշումների հետ կապված ներողություն խնդրել իմ իջևանյան գործընկերներից ու նաև որոշ ոչ հստակ տեղեկատվության հետ կապված տալ պարզաբանում, քանի որ նյութը իրականում բոլորովին այլ ենթատեսքտ էր հետապնդում, բայց ընդունում եմ իջևանյան գործընկերների այն դիտողությունը, որ ընթեցելիս բոլորովին այլ տպավորություն է ստեղծվել, նյութը իր կառուցվածքի պատճառով այլ կերպ է ընկալվել ու հասկացվել` նյութում տեղ գտած կոշտ մեկնաբանությունների պատճառով: Հերթով խոսեմ այն դիտողություներից, որոնք ստացել եմ և տամ պարզաբանում: Հարգելիներս, առաջին դիտողությունն այն էր, որ ես կենտրոնացել եմ միայն Իջևանի վրա, միչդեռ այդ խնդիրները որպես այդպիսին ակտուալ են ընդհանրապես ամբողջ Հայաստանում, ընդունում եմ, նյութում դա հստակ չէր երևում: Իմ կողմից սխալ է եղել այն, որ նյութից բխում է, թե սեմինարին ոչ պատրաստված ներկայացուցիչներ են եղել:Շահագրգիռ կողմերին ուզում եմ ասել, որ սեմինարին հրավիրված էին ու մասնակցում էին պատրաստված երիտասարդներ Իջևանից, այլապես չեմ պատկերացնում ինչպես կարող էր կառուցողական քննարկում ստացվել ու խնդիրներ վերհանվեին: Այո, ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ կոշտ եմ խոսել տեղեկացվածության ու ինտերնետից օգտվելու հետ կապված խնդիրների շուրջ: Հարգելիներս, ընդունում եմ, որ նյութի շարադրանքից տպավորություն է ստեղծվել, որ վիրավորում ու հեգնում եմ մասնակիցներին, բայց հավատացեք բնավ այդ նպատակը չունեի և խնդիրը այլ տեսանկյունից պետք է ներկայացնեի: Նպատակ կար ցույց տալ, որ Հայաստանում կա տեղեկացված լինելու ու դա գիտակցելու խնդիր, ու սխալը կայացել է նրանում, որ դա վերագրվել է սեմինարի մասնակիցներին: Բայց ամենևին, շեշտադրումը նյութում սխալ է եղել այն առումով, որ այդպիսի խնդիրներ ունեն բնականաբար ոչ բոլորը: Ոչ միայն Իջևանում, այլև ընդհանրապես Հայաստանում, կա երիտասարդության մի զգալի տոկոս, որ տեղեկացված չէ: Նյութը սրա շուրջ պետք է պտտվեր, բայց ընդունում եմ, որ տվյալ պարագայում նպատակին չի ծառայել, քանի որ շեշտադրումը գնացել է սեմինարի մասնակիցների վրա: Բոլոր նրանց, ովքեր սեմինարին ներկա չեն եղել, ուզում եմ ասել, որ բոլոր այն խնդիրները, որոնք ես նյութում թվարկել էի, բարձրաձայնվել ու վերհանվել են հենց Իջևանի, սեմինարին մասնակից երիտասարդների մասնակցությամբ ու օգնությամբ: Առաջ է քաշվել տեսակետ, որ շատ շատերը, (խոսքը չի վերաբերում սեմինարի մասնակիցներին, իմ սխալը նաև այդտեղ է եղել), նաև ավագ դպրոցի ներկայացուցիչներ տեղյակ չեն իրենց իրավունքներից ու խոսք է գնացել Իջևանին սահմանակից գյուղերի ու սահմանային շրջանների գյուղերի երիտասարդների խնդիրների մասին: Ավագ դպրոցի աշակերտների հետ կապված, նրանք ոչ թե սեմինարի մասնակից են եղել, այլ քննարկման արդյունքում վերհանվել են նրանց առջև ծառացած խնդիրներ, այդ թվում նաև տեղեկացված լինելու խնդիրը, ինչին մենք ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել` հարցումներ անելով դպրոցներում: Խոսքը իհարկե նունպես ոչ բոլոր աշակերտների մասին է: Այս դիտարկումները ընդունեք որպես երեկ իմ կողմից ներկայացված նյութի վիճահարույց մեկնաբանությունների վերաբերյալ հերքման նյութ: Դժգոհություն առաջացրած բոլոր դիտարկումների համար, որոնց համար ես եմ պատասխանատու, իջևանյան գործընկերներից ներողություն եմ հայցում, նաև ներողություն եմ հայցում, եթե նյութը վիրավորական ու հեգնական է եղել ու թվացել: Տեղեկացված լինելու հետ կապված շուտով կտեղադրվի մեկ այլ նյութ, որտեղ խնդիրը ավելի գլոբալ կներկայացվի, ընդհանրապես Հայաստանում տիրող համակարգային այդ խնդրի շուրջ ավելի հստակ պատկերացում կազմելու համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4483 | 0 | 0
Facebook