Լրատվությանը հետևելով կարծես թե դեժավյու է առաջանում՝ 2008-2018թթ.: Սերժ Սարգսյանը վերածնվել է Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Նույն կադրերը, նույն գործելակերպը: Միայն արդարության համար կարելի է նշել, որ Սերժը ասֆալտ չէր սիրում, իսկ Նիկոլը, գոնե էս փուլում, մարդկանց հիպնոզացնելու համար ասֆալտ է անում։ Հին կադրերից ոմանց փոխարինելու են եկել նրանց երեխաները, մյուսները մնում են իրենց տեղերում: Արտաքին քաղաքականության հետ կապված նույն երկակի խաղն է խաղում, տարբերությամբ, որ Սերժը հմուտ էր՝ չբռնվեց, հետո բերեց Նիկոլին, որ տակից դուրս գա և մի քանի փորձելու բան կար (հյուսիսային արջից դեպի արևմտյան կապիկներ անցումը), որ ինքը չէր անի մեծ ռիսկի պատճառով, բայց Նիկոլի միջոցով փորձեց: Նույն սահմանադրությունը, պաշտոնից կառչած մնալու նույն մոլուցքը, նույն խարդախ, անսկզբունք ու դավաճան խաղի կանոները: Էլ ինչ ապացույցներ են պետք վերջապես պարզ դարձնելու համար այն, որ Հայաստանում իշխանափոխություն էլ չի եղել, ուր մնաց հեղափոխություն: Միայն դեմքերն են փոխվել: