Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 14 Октября, 2024 года

Статьи

Ասա ովքեր են կադրերդ ասեմ, թե ինչպիսի վարչապետ ես դու:

«Դիլիջան աշխարհ» ՀԿ
Пресс-секретарь:
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
16:56, Четверг, 06 Мая, 2021 года
Ասա ովքեր են կադրերդ ասեմ, թե ինչպիսի վարչապետ ես դու:
    
Ասա ովքեր են կադրերդ ասեմ, թե ինչպիսի վարչապետ ես դու:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլը մտածված իրեն տանում է դեպի պարտություն (ինչը չի բացառվում): Հեռատես, հաշվարկված քայլերով, անփորձ, հումանիտար գիտելիքի տեր, զրո կադրերով (ինչպես Նիկոլի դեպքում) քաղաքական գործիչը այլ գործելակերպ պետք է ունենար, ինչը չենք կարող ասել Նիկոլի մասին:
Սերժի ժամանակ պատասխանատու պաշտոնները վաճառվում էին, մնացած պաշտոնները ծանոթներին ու բարեկամներինն էր, իսկ Նիկոլի ժամանակ միայն ԽԾԲ և առանց հաշվի առնելու թեկնածուի ունակությունները: Սերժի ժամանակ համայնքապետերի պաշտոնները վաճառվում էին ընտրությունների միջոցով, իսկ Նիկոլի ժամանակ դարձավ նշանակովի՝ առանց ընտրության ու միայն բարեկամներին: Փաստացի, արդյունքում ունենք այն ինչ ունեինք Սերժի ժամանակ, բայց մի փոքր ԵՎՐՈ երանգներով և դատարկաբանությամբ համեմված: Համեմատության համար ասեմ, որ Քոչարյանի ժամանակ պաշտոնյաները երդվում էին, որ պաշտոնը ստացել են առանց մեկ լումա վճարելու, Սերժի ժամանակ գլուխ էին գովում, թե ով որքան գումարով ստացավ պաշտոնը, Նիկոլի ժամանակ պարծենում են բարեկամական կապերով ու դյուրասահ լինելու ունակություններով: Սերժի իշխանության օրոք պաշտոնի համար ցանկացած քայլի պատրաստ սողունները, որոնք աշխատում էին հանրապետականներին ձայն ապահովելու համար, հիմա պաշտոն ունեն Նիկոլի խմբում: Երեք տարվա կառավարություն է ու ոչ մի գիտակից մարդ չկարողացավ հասկանալ, թե ինչ սկզբունքով է նա աշխատում, որն է նրա նպատակը, որն է նրա ընտրած ուղին: Չկա ոչ մի հստակ գործողություն, ոչ մի հստակ քայլ, չկա կողմնորոշվածություն, չկա կայունություն: Քաոս է մարդիկ, ՔԱՈՍ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2357 | 0 | 0
Facebook