ԻՆչքան խոստումներ, օդից կախված, մնացին հենց նույն օդում:
ԻՆչքան մարդիկ, օդից կախված, մնացին անհայտում:
ԻՆչքան սերեր հեռացան` հենց այդ օդից, հենց այդ օդից կախվելով: ԻՆչքան մարդիկ մահացան, հենց այդ սիրո, հենց այդ սիրո պատճառով:
Մենք կախվում ենք,
Մենք կառչում ենք բառերից, որ անհետանանք մարդկանցից, Մարդկանցով կախված օդից, կառչած օդից, կախված:
Ու, թվում է, անթափանց է օդը այս:
Ու, թվում է, սերն էլ արդեն անթափանց է երկնքում:
Սերը ամպ է, որ գոռում է,
Սերը` չարիք,
Սերը` բիրտ:
Սերը օդ է:
Առանց օդի շունչ չկա,
Առանց օդի կյանք չկա,
Առանց օդի սեր չկա:
Բայց կամ ես,
Կաս դու,
Միայն սեր չկա, այն կախված է օդից,
Այն սառել է երկնքւմ:
Օդ կա անհայտում,
Նույն օդն ենք մենք շնչում,
Նույն երկնքի տակ ապրում,
Բայց անձրևը շատ թե քիչ
Միշտ իմ գլխին է թափվում,
Կայծակն էլ ինձ չի խնայում:
Արև չունեմ,
Մութ է միշտ,
Քամի չկա,
Ցուրտ է միշտ:
Ու ես կախվում հենց նույն ցրտից,
Կախվում եմ, որ խեղդեմ ցուրտը ներսիս:
Անմահ է սառնությունը ներքինիս
Ու ես` մահկանացուս, անմահ եմ ներքինիդ:
Ու ես` անցյալս, էլ տեղ չունեմ ներկայիդ...