Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Ովքե՞ր են ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու վերաբերյալ ապատեղեկատվություն տարածողները

20:57, Среда, 01 Мая, 2013 года
Ովքե՞ր են ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու վերաբերյալ ապատեղեկատվություն տարածողները
     Վերջին շրջանում մամուլում տարածվեց մի տեղեկատվություն այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների համար սկսել են ընտրակաշառքներ բաժանելու գործընթացը: Հատկապես նշվում էր, որ ԲՀԿ-ն 5, 000 դրամ ընտրակաշառք է բաժանել: Նման ինֆորմացիա տարածեցին նաև «Բարև Երևան» դաշինքի անդամները՝ տեղեկացնելով, որ ահազանգեր են ստանում ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, իհարկե, հերքեց տարածված տեղեկատվությունը, բայց և ուշադրության արժանի դիտարկում արեց. «Մեզ համար կանխատեսելի էր. ժանրի կանոնների համաձայն՝ ապատեղեկատվություն տարածող կենտրոնները քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում այլ ապատեղեկատվական գործիքներ պիտի օգտագործեին, երկրորդում՝ այլ, իսկ վերջին շաբաթը պետք է նվիրվեր «ընտրակաշառքներ»-ի մասին ապատեղեկատվությանը: Քանիցս հերքել եմ՝ չի համապատասխանում իրականությանը, և չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ դրանք հստակ կենտրոնների՝ հստակ ժամանակացույցով շրջանառության մեջ դրվող ապատեղեկատվական հոսքեր են:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1807 | 0 | 0
Facebook