1987 թ-ի հունվարի 7-ին է ծնվել հայկական էստրադայի արքայադուստր, հայկական շոուբիզնեսի ամենասիրված և ամենատաղանդավոր երգչուհիներից մեկը` Սիրուշոն: Երգչուհին ծնվել է արվեստագետների ընտանիքում: Նրա հայրը տաղանդավոր դերասան Հրաչյա Հարությունյանն է, իսկ մայրը` հայտնի երգչուհի Սյուզան Մարգարյանը:
Սիրուշոն երգել սկսել է վաղ հասակից: 2 տարեկանում երգչուհին արդեն կարողանում էր ամբողջական երգեր երգել, իսկ 7 տարեկան հասակում Սիրուշոն արդեն երգեր էր գրում:
13 տարեկանում լույս է տեսնում Սիրուշոյի առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է հենց "Սիրուշո": Իսկ նրա երկրորդ ձայնասկավառակը` "Շերամը" լույս է տեսնում 2005 թ-ին: Սիրուշոյի շնորհիվ հայկական ժողովրդական երգերը տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպական շատ երկրներում: Նա բազմիցս է պատվով ներկայացրել մեր երկիրը տարբեր միջազգային մրցույթներում, մի քանի անգամ դարձել է տարվա լավագույն երգչուհի. նա ճանաչում ու սեր է վայելում ոչ միայն երկրում, այլև Եվրոպայում, ինչի ապացոյցը թերևս «Եվրատեսիլ» երգի մրցույթում չորրորդ հորիզոնականը զբաղեցնելն էր:
Երգչուհին Եվրոպայում, հատկապես, մեծ ճանաչում ձեռք բերեց 2008 թ-ին` Հայաստանը "Եվրատեսիլ" երգի մրցույթում ներկայացնելուց հետո: Մինչ օրս "Քելե-Քելեն" համարվում է մրցույթի երկրպագուների ամենասիրելի հիթերից մեկը:
Դեկտեմբերին հույն և հայ հանդիսատեսին հանձնվեց «Տես» տեսահոլովակը` Սիրուշոյի ու Սակիս Ռուվասի համատեղ աշխատանքը: Երգը հայկական ու հունական ժողովրդական ելեւէջների ու փոփի համադրություն է, երաժշտության հեղինակը Սիրուշոն է, երգի բառերինը` Յանիս Պապադակոսը: 75745 դիտում ընդամենը մի քանի ժամում, իսկ հաջորդ օրը արդեն 2 պետություններում, ամենուրեք հնչում էր այդ հիթը:
Սրտանց շնորհավորում եմ մեր Սիրուշոյին, ցանկանալով նրան առողջություն, անձնական և ստեղծագործական հաջողություններ, ժպիտներ և կանաչ ճանապարհ: