Идет загрузка...
Сегодня:  Вторник, 12 Ноября, 2024 года

Статьи

Որովհետև Գագիկ Ծառուկյանը ՀՀ ամենաժողովրդական քաղաքական գործիչն է

13:47, Пятница, 17 Мая, 2013 года
Որովհետև Գագիկ Ծառուկյանը ՀՀ ամենաժողովրդական քաղաքական գործիչն է
     Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ, թե ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ Գագիկ Ծառուկյանի ցանկացած հայտարարություն դառնում է լայն քննարկման առարկա, որովհետև. «Նա ՀՀ ամենաժողովրդական քաղաքական գործիչն է և իր ծանրակշիռ գործունեությամբ քաղաքական դաշտում բնականաբար պետք է գրավի բոլորի ուշադրությունը»: Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հասցեին հնչող մեղադրանքներին, ապա Տիգրան Ուրիխանյանը ասել է. «Հերթական անգամ, ինչպես բազմիցս եղել է և լինում է, ԲՀԿ առաջնորդի, ԲՀԿ-ի դեմ յուրաքանչյուր գործողություն փորձում են փոխակերպել, ձևակերպել, սեփական տեսանկյունից մատուցել հանրությանը, հանել կոնտեքստից ինչ-որ արտահայտություններ և տալ «ենթադրություններ», և դրա վրա հետո կառուցել սեփական դատողությունները, որը սխալ է»: Այս ամենով, ըստ ԲՀԿ մամլո խոսնակի, կա նպատակ խեղաթյուրել իրականությունը, իսկ թե ում է դա ձեռնտու, այդ հարցը հռետորական է: Անդրադառնալով տարբեր վերլուծաբանների այն հայտարարություններին, թե ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը մեկ անգամ ևս փաստեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իշխանության անբաժան մասն է, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում նշել է հետևյալը. «Վերլուծաբան կոչվելու իրավունք ունեցող մարդը, որը որ տեսնում է ԲՀԿ-ի ոչ մի կերպ չմասնակցելը կառավարման համակարգին և նման բան է ասում, վերլուծաբան կոչվելու իրավունք ունի՞: Էլ չեմ ասում ԲՀԿ-ի իրական գործողությունները, քվեարկությունները, օրենսդրական նախաձեռնությունները, բա կոնկրետ քայլերը չեն մեր կարգավիճակի մասին: Մեկ տարի է ես և իմ գործընկերները ասում ենք՝ թողեք, որ մարդիկ մեր գործողություններից էլ դատեն, հետևություններ անեն, և թող որ պատկերացումը ԲՀԿ կարգավիճակի մասով բխի մեր գործողություններից: Պետք չէ մեզ հրամցնել, պարտադրել ինչ-որ ձևակերպումներ»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4971 | 0 | 0
Facebook