Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Բա որ այդ շունը հարձակվեր մարդու, ասենք որևէ երեխայի վրա

17:06, Четверг, 16 Мая, 2013 года
Բա որ այդ շունը հարձակվեր մարդու, ասենք որևէ երեխայի վրա
     Ցավով կարդացի Հյուսիսային պողոտայում ագրեսիվ ցեղատեսակի շան կատաղությունների մասին պատմությունը: Երկար ժամանակ է արդեն ինչ խոսում եմ, առհասարակ, հանրային վայրերում նման ցեղատեսակների շների զբոսանքների մասին: Համապատասխան օրենքն ու իրավական ակտերը սահմանել են պարտադիր պահանջ, այն է՝ ագրեսիվ ցեղատեսակի բոլոր շները հանրային վայրեր պետք է դուրս բերվեն միմիայն դնչկալներով: Նշված կարգը խախտող շան տերը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց ո՛չ այդ նույն վայրերում շրջող ոստիկանները, ո՛չ էլ քաղաքային իշխանության ներկայացուցիչները որևէ միջոց չեն ձեռնարկում:
    
     Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, դեռևս դեպքից երկու ամիս առաջ, վերը նշված խնդրի առթիվ գրավոր դիմել եմ և´ ՀՀ ոստիկանապետին, և´ Երևանի քաղաքապետին: Ինչպես տեսաք, որևէ միջոց չձեռնարկվեց նաև իմ դիմելուց հետո, և որպես հետևանք տեղի ունեցավ այդ սարսափելի դեպքը: Բա որ այդ շունը հարձակվեր մարդու, ասենք որևէ երեխայի վրա: Եզրակացությունները թողնում եմ ձեզ…
    
     ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
     zham.am
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4637 | 0 | 0
Facebook