Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 04 Ноября, 2024 года

Статьи

Տիգրան Ուրիխանյանը՝ «փողերի լվացման» և «օֆշորային սկանդալի» վերաբերյալ գլխավոր դատախազի տարբեր վերաբերմունքների մասին

11:02, Вторник, 02 Июля, 2013 года
Տիգրան Ուրիխանյանը՝ «փողերի լվացման» և «օֆշորային սկանդալի» վերաբերյալ գլխավոր դատախազի տարբեր վերաբերմունքների մասին
     ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կաշկանդվում է իր կարծիքը հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերաբերմունքի մասին այն հարցի շուրջ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցվեց առանց բողոք ունենալու, իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մեդալ է շնորհում՝ անգամ «hetq.am» էլեկտրոնային կայքի կողմից վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին նոր մանրամասներ ներկայացրելուց հետո։
     «Իմ անձնական դիտարկումն ու տեսակետը ես կաշկանդվում եմ արտահատել, որովհետև սահմանափակված եմ իմ պաշտոնական լիազորություններով։ Չեմ ուզում որպեսզի ասածներս գնահատվեն որպես կանխակալ կամ կողմնապահ։ Գործը գտնվում է իրավական հարթության մեջ։ Դրա համար ակնկալում եմ, նաև պահանջում եմ, որ պետական իրավապահ մարմինները անկողմնակալ, արդյունավետ ու անաչառ քննության արդյունքում կտան համապատասխան եզրակացություն», -ասաց նա «Tert.am» -ի հետ զրույցում։
     Հիշեցնենք, որ Ազգային ժողովը կողմ քվեարկեց Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ առնչվող փողերի լվացման գործով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը, որպեսզի հարուցված քրեական գործով Օսկանյանը ներգրավվի որպես մեղադրյալ։
     «Tert.am» –ի դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, իր կարծիքով, արդյո՞ք դատախազությունը հավասար մոտեցումներ է ցուցաբերում երկու գործերի նկատմամբ էլ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ չգիտեմ տարբերություն դնում է, թե ոչ, քանի որ դա իրեն չի հետաքրքրում։
     «Իրավապահ մարմինները, ինչպես նաև մյուս պետական կառույցները ստանում են աշխատավարձեր պետական բյուջեից, ունեն օրենքով սահմանադրությամբ հստակեցված լիազորություններ ու պարտականություններ։ Պիտի գործեն դրանց շրջանակներում։ Թե հիմա ի՞նչ են անում, ո՞նց են անում, երկրորդ հարցն է։ Բայց նրանք պարտավոր են գործելու Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում», - ասաց նա։
     Տիգրան Ուրիխանյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանի գործի հետ կապված ժամանակին իր վերաբերմունքն արտահայտել է, իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ապա վերջինիս նկատմամբ ԲՀԿ–ի վերաբերմունքը մշտապես բխել է իր գործունեությունից, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից ու դրանց շուրջ լուծումների բացակայությունից։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5663 | 0 | 0
Facebook