Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով

13:43, Суббота, 16 Января, 2021 года
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով

Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Ավանդական բժշկության համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։

Հավատարմագրման հանձնաժողովի անդամները սահմանված կարգով քննարկեցին մասնագիտական ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցները, դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրներն ու ձեռքբերումները։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի պարագայում սա հավատարմագրման երկրորդ շրջափուլն է։ Հետևաբար մանրակրկիտ քննարկվեց, թե նախորդ հավատարմագրումից ի վեր այդ ուսումնական հաստատություններն ինչ առաջընթաց են ունեցել, ինչ քայլեր են ձեռնարկվել նախորդ փորձագիտական խմբի կողմից մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ և ինչպիսին են արդյունքները։

Դիտարկվեց նաև հավատարմագրվող երեք ուսումնական հաստատությունների՝ փորձագետների խորհրդատվությունների հիման վրա կազմված բարելավման ծրագրերի իրատեսականությունը։

Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային և Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Ավանդական բժշկության համալսարանը ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։

Նշենք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, իսկ ՎՊՀ-ն 2015-ին ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 4 տարի ժամկետով։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2818 | 0 | 0
Facebook