Идет загрузка...
Сегодня:  Вторник, 20 Октября, 2020 года

Статьи

Ես քեզ, դու՝ ինձ

20:33, Суббота, 29 Августа, 2020 года
Ես քեզ, դու՝ ինձ
     Բարև ամուսին։ Ես քեզ սիրում եմ։
    
     Այսօր ժամանակը մեր դեմ է։ Որքան դրա մեջ բարին ու դրականը տեղավորես, այդքան քիչ կվախենաս նրանից։
     Վաղը ուշ կլինի, ո ՛չ։ Վաղը էլ չի լինի։
     Այնքա՜ն երջանիկ եմ, որ ունեմ այս հնարավորությունը քեզ անկեղծ սեր խոստովանելու։ Այսօրվա աշխարհն այնքան կեղծ ու անմարդկային է, որ ուզում ես թքել ու լքել, կտրվել ամենից։ Ապրել քեզ նմանի հետ, քո նվիրած աշխարհում, որտեղ ամեն ինչ այնքա ՜ն մաքուր է։
     Հիմա գրում եմ ու աչքիս առաջ ես դու։ Զգում եմ սրտիդ արագ բաբախը, որ շտապում է աշխատել ու թույլ տալ քեզ ապրել և ագահաբար հասցնել կարդալ գրածս ։
     Կյանքում յուրաքանչյուրը պետք է գտնի իր երաժշտության գործիքը ու նվագի այնպես, որ գլուխգործոց ստացվի։ Երբ նվագելիս մի նոտա անգամ սխալվես, գուցե կողքից շատ արտառոց չթվա, բայց կարևորը քեզ համար չփոխի հնչեղությունը։ Միշտ ես եղել իմ հաճելի երաժշտությունը։ Երբեմն մի նոտա ավել, մի նոտա պակաս, բայց կարևորը միշտ ստացել եմ իմ մեղեդին։
     Այս խուլ աշխարհում, ուզում եմ լսելի դարձնել մեր հնչեղ ու գունավոր երաժշտությունը։ Գուցե զարթնեցնենք աշխարհի մարդկանց ու հանդարտեցնենք նրանց փոթորկոտ ոգիները, հանգստացնենք տագնապներն ու սովորեցնենք նվագել։
     Նրանք կօգնեն մեզ մաքրել աշխարհի աղբը, իրենցից՝ մաղձը։
     Քեզ հետ ես հավատում եմ հրաշքների։
     Եկ բացենք շնչառությունը նրանց, թող ամեն շնչի հետ սեր կուլ տան ու երջանիկ լինելը դարձնենք ակամա։ Թող պինդ գրկեն իրենց սերերին ու նրանք էլ մի օր ինձ պես նստեն ու անկեղծ գրեն․
     «Բարև ամուսին։ Ես քեզ սիրում եմ» ։
    
    
    
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1727 | 0 | 0
Facebook